Apple-ի բաժնետոմսերն արժեքի ռեկորդ են սահմանել՝ նոր արտադրանքների մասին լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Apple-ի բաժնետոմսերն արժեքի ռեկորդ են սահմանել ուրբաթ Nasdaq բորսայում կայացած առևտրային օրվա ընթացքում՝ սեպտեմբերին նոր iPhone-ի հնարավոր շնորհանդեսի, հոկտեմբերին կոմպակտ iPad –ի ենթադրվող գործարկման, ինչպես նաև ընկերության կողմից հեռուստածրագրերի վերանայման համար նոր որոշում մշակելու վերաբերյալ լուրերի ֆոնին, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով BusinessWeek պարբերականին:
Apple-ի արժեթղթերը հասել են ընկերության համար պատմական ռեկորդի՝ առքուվաճառքների գործընթացում մեկ բաժնետոմսի դիմաց 648,19 դոլարի և ավարտվել են 648,11 դոլար մակարդակում՝ նախորդ օրվա ցուցանիշից 1,85 տոկոսով բարձր:
Apple-ի շուկայական կապիտալացումը տվյալ պահին գնահատվում է 607,54 մլրդ դոլար: Տարեսկզբից ընկերության բաժնետոմսերն արժեքով շուրջ 60 տոկոս են ավելացրել: Jefferies & Co ընկերության վերլուծաբանները բարձրացրել են Apple-ի բաժնետոմսերի ամբողջական գինը՝ նախկին 800-ից հասցնելով 900 դոլարի:
Ներդրողների և վերլուծաբանների լավատեսության պատճառներից մեկը դարձել են iPhone նոր սմարթֆոնի շնորհանդեսի վերաբերյալ խոսակցությունները: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ Apple-ը սեպտեմբերի 12-ին կներկայացնի նոր սերնդի iPhone-ը և ամերիկյան շուկայում դրա վաճառքը կսկսի սեպտեմբերի 21-ից: Jefferies & Co.-ի վերլուծաբան Փիթեր Միզեկը նախօրոք նոր iPhone-ի ներկայացումը անվանել է «պատմության մեջ բջջային հեռախոսի խոշորագույն շնորհանդեսը»:
Բացի այդ, Միզեկը հայտնել է, որ Apple-ն արդեն հոկտեմբերին կարող է սկսել iPad կոմպակտ մոդելի վաճառքը, ինչը թույլ կտա ընկերությանն ամրապնդել իր առաջատար դիրքերը պլանշետների շուկայում: Ըստ իր տվյալների՝ եթե Apple-ը սարքավորման գինը հաստատի շուրջ 300 դոլար, ապա 2012թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նրան կհաջողվի վաճառել նվազագույնը 8 մլն կոմպակտ iPad և ստանալ 2,4 մլրդ դոլարից ոչ պակաս հասույթ:
Պլանշետային համակարգիչների համաշխարհային շուկայում Apple-ի մասնաբաժինն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 69,6 տոկոս՝ 2011թ.-ի սկզբից առավելագույն ցուցանիշը, երբ պլանշետների շուկայում մրցակցությունը զգալիորեն սրվեց, վկայում է IHS iSuppli վերլուծաբանական ընկերության հետազոտությունը:
Շուկայում նաև խոսակցություններ են պտտվում, որ Apple-ը նախատեսում է հեռուստածրագրի վերանայման համար նոր տեխնոլոգիական որոշում ներկայացնել: Ըստ Jefferies & Co.-ի տվյալների՝ արտադրանքը կարող է շուկա ներկայացվել 2013թ.-ին:
Միզեկը հիմնավորում է իր ենթադրությունները, այդ թվում Sharp էկրանների արտադրողի և Hon Hai էլեկտրոնիկայի չինական հավաքող ընկերության աշխատանքների ցուցանիշներով: Ըստ նրա՝ Apple-ի գործընկերների հասույթի դինամիկան վկայում է նոր սարքավորումների արտադրության մեկնարկի մասին:
2012թ.-ի հունիսի 30-ին ավարտվող ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում Apple-ի զուտ շահույթն աճել է 20,5 տոկոսով՝ հասնելով 8,8 մլրդ դոլարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,3 մլրդ դոլարի համեմատ: Չորրորդ եռամսյակում ընկերությունը մեկ բաժնետոմսի հաշվարկով 34 մլրդ դոլար մակարդակով հասույթ և 7,65 դոլարի չափով շահույթ է նախատեսում:-0-