USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Viva-ն հայտնում է առանձին տեղանքներում տվյալների փոխանցման ծառայությունների հետ կապված դժվարությունների մասին

18.04.2025, 15:50
Viva հեռահաղորդակցական օպերատորը հայտնում է, որ վթարի պատճառով առկա են դժվարություններ՝ կապված տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ
Viva-ն հայտնում է առանձին տեղանքներում տվյալների փոխանցման ծառայությունների հետ կապված դժվարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Viva հեռահաղորդակցական օպերատորը հայտնում է, որ վթարի պատճառով առկա են դժվարություններ՝ կապված տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ։

«Հայտնում ենք, որ ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով, առանձին տեղանքներում առկա են դժվարություններ՝ տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված։ Արագ արձագանքման թիմը գործադրում է անհրաժեշտ միջոցներ` խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի: Հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հայտարարության մեջ։