#ԲԱԺՆԵՏՈՄՍ
Team Telecom Armenia-ն նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO)
Team Telecom Armenia ապրանքային նշանի ներքո հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն քննարկում է բաց բաժնետիրական ընկերություն դառնալու ճանապարհով բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով հանդես գալու հնարավորությունըAdobe–ի ֆինանսական կանխատեսման հետևանքով ընկերության բաժնետոմսերը նվազել են
Adobe ընկերությունը, որը զբաղվում է գրաֆիկական ծրագրային ապահովմամբ, հրապարակել է տարեկան եկամուտների կանխատեսումը։ Այն Wall-Street–ի վերլուծաբանների սպասումներից ավելի ցածր է, ինչի հետևանքով նվազել են ընկերության բաժնետոմսերի գները, գրում է Vestifinance.ru–ն։«Orange Armenia» ՓԲԸ–ն բանկերում կգրավադրի իր բաժնետոմսերի 100 տոկոսը
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 9–ին նախատեսված նիստի ժամանակ կքննարկի որոշման նախագիծ, որը թույլ է տալիս «Orange Armenia» ՓԲԸ–ին հայկական բանկերում գրավադրել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը։Հնարավոր է` Mail.ru Group–ը բաժնետոմսերի խոշոր փաթեթ վաճառի բորսայում, սակայն օտարերկրյա ներդրողները վերահսկողություն չեն ստանա
Mail.ru Group –ը, որը Ռուսաստանում հասույթի չափով երկրորդն է Ռուսաստանում, լրացուցիչ երաշխիքներ է տվել, որ բիզնեսը կմնա հայրենական ներդրողների ձեռքում։ Գլխավոր սեփականատերերը` Ալիշեր Ուսմանովի New Media Technologies–ը, հարավաֆրիկյան Naspers և չինական Tencent–ը, հաստատել են «ռուս բաժնետեր» հասկացությունը։ Միայն այդպիսի բաժնետերը կկարողանա ընկերության ձայների ավելի քան 35 տոկոսն ունենալ, հայտնում է rbcdaily.ru–ն։Twitter–ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել Նյու Յորքի բորսայում
Twitter միկրոբլոգների ծառայության բաժնետոմսերը երեքշաբթի անկում են ապրել Նյու Յորքի ֆոնդային բորսայում 17.81 տոկոսով` մինչև 31.85 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց` հասնելով նվազագույն մակարդակի 2013 թվականին անցկացրած IPO–ի ժամանակներից ի վեր։ Ընկերության կապիտալացումը կազմել է 19.2 մլրդ դոլար, հաղորդում է vestifinance.ru–ն։«Վեդոմոստի». «UCP հիմնադրամը կարող է վաճառել «ВКонтакте» –ի բաժնետոմսերի իր բաժինը Mail.ru Group հոլդինգին»
UCP հիմնադրամը «ВКонтакте» սոցիալական ցանցի իր մասնաբաժինն (48%) առաջարկել է մեկ այլ բաժնետիրոջ` Mail.ru Group հոլդինգին։ Այդ մասին, ինչպես գրում է РБК–ն, այսօր հայտնում է «Վեդոմոստի» թերթը` հղում անելով հոլդինգի աղբյուրներին։Նորություններ 1 - 20 of 49
First | Prev. | 1 2 3 | Next | Last