USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

ՀՀ–ում ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում․ փորձագետ (ՖՈՏՈ)

08.04.2025, 16:12
Արթուր Պապյանը զգուշացնում է ՀՀ–ում ԵՄ դեսպանի անունից ֆիշինգային հարձակման մասին
ՀՀ–ում ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում․ փորձագետ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում։

Այս մասին զգուշացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։ 

«Եթե դուք սեղմել եք գրանցման հղումը և մուտք եք գործել Ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը, համոզվեք, որ օգտահաշվում ակտիվ սեսսիաներ չկան», – գրել է Պապյանը Facebook–յան իր էջում։