USD
362.55
EUR
407.29
RUB
4.3363
GEL
139.25
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Որոշ ժամանակով կդադարեցվի հեռուստատեսային ալիքների և ռադիոալիքների հեռարձակումը

20.05.2025, 11:32
Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային ալիքների և ռադիոալիքների հեռարձակումը
Որոշ ժամանակով կդադարեցվի հեռուստատեսային ալիքների և ռադիոալիքների հեռարձակումը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային ալիքների և ռադիոալիքների հեռարձակումը, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի  մետաղական կոստրուկցիաների տեխնիկական վիճակի զննման  պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով 2025 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 06:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը, իսկ մայիսի 22-ին և 23-ին՝ ժամը 15:00-16:00- ն ընկած ժամանակահատվածում՝ FM ռադիոալիքների հեռարձակումը: