USD
386.08
EUR
442.6
RUB
4.9314
GEL
141.73
2025 թ. հունիսի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հափշտակության նոր դրսևորում. Դատախազությունը հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց

21.05.2025, 15:35
Գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց
Հափշտակության նոր դրսևորում. Դատախազությունը հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց, հայտնում են գերատեսչությունից։

Դատախազությունից նշում են, որ վերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր:

Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային դրամապանակներ, բանկային տվյալներ և այլն) և հափշտակում դրանցում առկա գումարները կամ ձևակերպում վարկեր:

 «Հանցագործության զոհ չդառնալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորում է քաղաքացիներին, նման զանգեր ստանալիս, զերծ մնալ որևէ գործողություն կատարելուց և կապ հաստատել բջջային հեռախոսահամարը սպասարկող օպերատորի հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։