USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում սեպտեմբերի 30–ին կմեկնարկի «Գիտության շաբաթը»

11.04.2025, 10:50
Գիտության շաբաթն ընդգրկելու է հանրային լաբորատորիաներ, բաց դասախոսություններ, փորձարարական գոտիներ, մասնագիտական կողմնորոշման հարթակներ, մանկական գիտական խաղեր
Հայաստանում սեպտեմբերի 30–ին կմեկնարկի «Գիտության շաբաթը»

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2025 թվականին սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի ամենամյա համազգային «Գիտության շաբաթը»։ Ինչպես հայտնեցին «Գիտուժ» նախաձեռնությունից, «Գիտության շաբաթը» կանցկացվի «Զարգացնել գիտությամբ» կարգախոսով

«Այս տարի ևս «Գիտության շաբաթը» կդառնա գիտության, տեխնոլոգիաների և ստեղծարարության իսկական տոն, որի ընթացքում կծնվեն նոր գաղափարներ, կառաջանան նոր միջգիտակարգային ձևաչափեր, կձևավորվեն համագործակցության նոր ուղղություններ», – նշում են միջոցառման կազմակերպիչները։ 

Գիտության շաբաթն ընդգրկելու է հանրային լաբորատորիաներ, բաց դասախոսություններ, փորձարարական գոտիներ, մասնագիտական կողմնորոշման հարթակներ, մանկական գիտական խաղեր, գիտության ու արվեստի հանդիպումներ, ինչպես նաև գիտական ֆանտաստիկային նվիրված միջոցառումներ։

Հիշեցնենք, որ առաջին «Գիտության շաբաթը» կայացավ 2024 թվականին։ Այն նախաձեռնել էր «Գիտուժ»-ը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Այն ժամանակ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 20 000 այցելու, գրանցվել է 192 դպրոց և մանկապարտեզ, իրենց աշխատանքները ներկայացրել են 38 համալսարան, գիտական ինստիտուտ, կրթական և տեխնոլոգիական ընկերություն։