USD
386.08
EUR
442.6
RUB
4.9314
GEL
141.73
2025 թ. հունիսի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը

21.05.2025, 11:29
Team Telecom Armenia-ն ամբողջովին վերազինել է բջջային ցանցը Տավուշի մարզում, ինչի շնորհիվ հազարավոր տավուշցիներ արդեն իսկ օգտվում են շեշտակի ավելի որակյալ և արագ կապից
Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Team Telecom Armenia-ն ամբողջովին վերազինել է բջջային ցանցը Տավուշի մարզում, ինչի շնորհիվ հազարավոր տավուշցիներ արդեն իսկ օգտվում են շեշտակի ավելի որակյալ և արագ կապից, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը։

Մարզում բազային կայանների ավելացման և նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ զգալիորեն ընդլայնվել է ցանցի ծածկույթը, բարձրացել է բջջային ինտերնետի արագությունը և ցանցի թողունակությունը:

Այժմ տավուշցիները կարող են օգտվել Team-ի ծառայություններից նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ։ Արագ և որակյալ կապը հասանելի է նաև Դիլիջանի թունելում:

«Մենք 2025-ը հայտարարել ենք բջջային ցանցի վերազինման տարի՝ 10 միլիարդ դրամ ներդնելով լայնամասշտաբ աշխատանքների իրականացման համար: Վստահ քայլերով առաջ ենք գնում՝ մեր բաժանորդներին ապահովելու որակյալ և անխափան կապով երկրի բոլոր անկյուններում»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Բջջային ցանցի բարելավման աշխատանքներ կընթանան նաև մայրաքաղաք Երևանում, մյուս մարզերում և միջպետական ճանապարհներին:

4G ցանցի բարելավմանը զուգահեռ՝ Team-ը շարունակում է 5G ցանցի գործարկման աշխատանքները: Ընկերությունն օրերս հայտարարել է Երևանի Էրեբունի վարչական շրջանում ցանցի գործարկման մասին, իսկ առաջիկայում այն հասանելի կլինի մայրաքաղաքի այլ թաղամասերում ևս:

Տեղեկություն Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։