USD
386.08
EUR
442.6
RUB
4.9314
GEL
141.73
2025 թ. հունիսի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Այսօրվանից Skype–ը դադարեց գործել, Microsoft–ն օգտատերերին տեղափոխում է Teams

05.05.2025, 11:22
Skype-ը 2025 թվականի մայիսի 5-ից պաշտոնապես դադարեց գործել
Այսօրվանից Skype–ը դադարեց գործել, Microsoft–ն օգտատերերին տեղափոխում է Teams

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ Skype-ը 2025 թվականի մայիսի 5-ից պաշտոնապես դադարեց գործել։ Microsoft-ը հայտարարել է ամենահայտնի տեսակապի ծառայություններից մեկի փակման մասին, որն ավելի քան 20 տարի մնացել է առցանց հաղորդակցության խորհրդանիշ։ Ինչպես գրում է 3dnews-ը, օգտատերերը կարող են անցնել Microsoft Teams-ի։

Մի քանի ամիս առաջ Microsoft-ը պաշտոնապես հաստատեց Skype-ը փակելու ծրագրերը՝ հղում անելով միասնական հաղորդակցման հարթակի ռազմավարական անցմանը։ «Մեր հաղորդակցման անվճար ծառայությունները պարզեցնելու և օգտատերերի կարիքներին ավելի արագ հարմարվելու համար մենք 2025 թվականի մայիսին փակում ենք Skype-ը և կենտրոնանում Microsoft Teams-ի վրա», - հայտարարել է ընկերությունը։ 2003 թվականին գործարկված Skype-ը տեսազանգերի առաջատարն էր, բայց հետագայում իր տեղը զիջեց ավելի ժամանակակից հարթակներին։

Teams-ին անցումը սահուն դարձնելու համար ընկերությունը սկսե է միգրացիան դեռևս փետրվարին՝ փակումից մի քանի ամիս առաջ։ Մինչև մայիսի 5-ը Skype-ը շարունակում էր գործել սովորական ռեժիմով, սակայն այսուհետ ծառայությունը վերջնականապես դադարեցրեց գոյությունը։

Հարթակը փոխելու համար օգտատերերը պարզապես պետք է մուտք գործեն Teams Skype–ի մուտքային տվյալներով, հարթակն ավտոմատ կերպով կտեղափոխի կոնտակտներն ու նամակագրությունը։