USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Միլիոնավոր օգտատերեր ծրագրավորողների մեղքով կորցրել են իրենց գաղտնաբառերը Chrome բրաուզերում

01.08.2024, 14:27
Google Chrome-ի օգտատերերը զրկվել են իրենց հաշիվներ մուտքից` բրաուզերում պահված գաղտնաբառերի բաժնի միջոցով
Միլիոնավոր օգտատերեր ծրագրավորողների մեղքով կորցրել են իրենց գաղտնաբառերը Chrome բրաուզերում

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հանրահայտ Chrome 127-րդ բրաուզերը 18 ժամով «մոռացել է» Windows-ի մի քանի միլիոն օգտատերերի գաղտնաբառերը՝ Google-ի թողարկած անհաջող թարմացման պատճառով։ Ամերիկյան որոնողական հսկան ներողություն է խնդրել օգտատերերից, որոնք տուժել են խափանումից: Այս մասին գրում է zoom.cnews.ru-ն։

Խափանում Chrome-ի գաղտնաբառերի բաժնում

Windows պլատֆորմում Google Chrome-ի օգտատերերը զրկվել են իրենց հաշիվներ մուտքից` բրաուզերում պահված գաղտնաբառերի բաժնի միջոցով։

Միջադեպը տեղի է Google-ի անհաջող թարմացման պատճառով: Ընկերությունից պահանջվեց մոտ 18 ժամ խնդիրը ​​կարգավորելու համար՝ 2024 թվականի հուլիսի 24-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում: Այս ամբողջ ընթացքում օգտատերերը չէին կարողանում գտնել ծառայության մեջ պահված գաղտնաբառերը, որոնք անհրաժեշտ էին տարբեր վեբ ռեսուրսների հաշիվներ մուտք գործելու համար: Google-ն օպերատիվ կերպով «տուժածներին» ժամանակավոր պարզ լուծում առաջարկեց, որն ապահովում էր բրաուզերը վերագործարկելու բանալի`«--enable-features=SkipUndecryptablePasswords»:

Google-ը բացատրեց ձախողումը որպես «պրոդուկտի վարքագծի փոփոխություն՝ առանց գործառույթների պատշաճ պաշտպանության» (“the root cause of the issue is a change in product behavior without proper guard”):

«Ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար, որը կարող էր առաջացնել այս խնդիրը», - հայտարարել են Google-ից:

Խնդրի մասշտաբը

Google-ի սեփական գնահատականի համաձայն՝ միջադեպը ազդել է M127 բրաուզերով աշխատող օգտատերերի 25%-ից 2%-ի վրա, որոնց մոտ հայտնվել է նոր կոնֆիգուրացիան։

Խնդիրը գլոբալ բնույթ ուներ, և, հաշվի առնելով Chrome բրաուզերի հսկայական հաճախորդների բազան, դրա պատճառով կարող էին միլիոնավոր օգտատերեր տուժել:

Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տվյալներով՝ 2023 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում համացանցի լսարանը կազմում է 5,4 միլիարդ մարդ։

StatCounter-ի տվյալներով՝ Google Chrome-ի դեսքթոփի օգտատերերը 2024 թվականի հունիսին կազմել են աշխարհում համացանցի բոլոր օգտատերերի ընդհանուր թվի 64,72%-ը։ Այսպիսով, Google-ի կողմից թողարկված անհաջող թարմացման պատճառով կարող էր տուժել մինչև 17,55 միլիոն օգտատեր։ Գաղտնաբառերի հասանելիությունից ժամանակավոր զրկված մարդկանց իրական թիվը, հավանաբար, այդքան էլ մեծ չէ. խնդիրը, ըստ Google–ի, ազդել է բացառապես Windows-ի օգտատերերի վրա, իսկ Chrome-ից օգտվում են նաև այլ օպերացիոն համակարգերով (օրինակ Apple macOS կամ Linux միջուկով) գործող համակարգիչների օգտատերերը։