USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի բնապահպանության նախարարությունը ներկայացրել է իր կայքի նորացված տարբերակը

05.06.2012, 19:02
Հայաստանի բնապահպանության նախարարությունը երեքշաբթի Բնապահպանի օրվա կապակցությամբ ներկայացրել է իր կայքի նորացված տարբերակը՝ www.mnp.am:
 Հայաստանի բնապահպանության նախարարությունը ներկայացրել է իր կայքի նորացված տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնապահպանության նախարարությունը երեքշաբթի Բնապահպանի օրվա կապակցությամբ ներկայացրել է իր կայքի նորացված տարբերակը՝ www.mnp.am:

«Այսօր մենք ներկայացնում ենք մեր կայքը, որը լիովին նորացված է և ինտերակտիվ շփման հնարավորություն է տալիս նախարարությանը և քաղաքացիներին»,- ասաց Հայաստանի բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը Բնապահպանի օրվա տոնակատարության ժամանակ:

Նրա խոսքերով՝ կայքը թույլ է տալիս կազմակերպել քաղաքացիական քննարկումներ, մասնավորապես, օրենսդրական նախաձեռնությունների:

Հայաստանի բնապահպանության նախարարության «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ բաժնի ղեկավար Էլմիրա Մելիքյանը նշեց, որ կայքի նորացված տարբերակի ստեղծման ժամանակ կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես, կայքում նախարարություն էլեկտրոնային տարբերակով սեփական ծրագիրը ներկայացնելու և ծրագրի հաստատմանն առցանց հետևելու  հնարավորություն կա:

Նրա խոսքերով՝ նախարարություն նամակ ուղարկած քաղաքացին նաև գաղտնաբառ է ստանում, որի օգնությամբ կարող է մուտք գործել համակարգ և հետևել իր նամակի քննարկման ընթացքին և պատասխան ստանալ:

Մելիքյանն ավելացրեց, որ քաղաքացիական հասարակության կողմից ակտիվորեն քննարկվող ծրագրերը կտեղադրվեն նախարարության կայքում:--0--