USD
389.45
EUR
443.12
RUB
4.7797
GEL
141.62
2025 թ. ապրիլի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Signal մեսենջերի վրա հարձակում է գնում. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

21.03.2025, 14:34
Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։ Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում, զգուշացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը
Signal մեսենջերի վրա հարձակում է գնում. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։ Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում, զգուշացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ 

«Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես պատկերացնում եք։ Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործների փորձում են կոտրել հաշիվը։ Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը։ Որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։ Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել», – գրել է Մարտիրոսյանը Facebook–յան իր էջում։ 

Նա խորհուրդ է տալիս խուճապի չտրվել, չպատասխանել, ակտիվացնել երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock։ 

«Մուտքագրեք թվային պին-կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ», – նշել է Մարտիրոսյանը։