USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Հայ փորձագետը զգուշացնում է հեռախոսների վրա իրականացվող գրոհների մասին, դրանք, հավանաբար, Ադրբեջանից են

03.03.2023, 11:17
Հայաստանում կրկին շատ մարդիկ ծանուցում են ստացել Apple–ից պետական հակերների կողմից գրոհների մասին։ Այս մասին գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Telegram–ի իր ալիքում
Հայ փորձագետը զգուշացնում է հեռախոսների վրա իրականացվող գրոհների մասին, դրանք, հավանաբար, Ադրբեջանից են
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանում կրկին շատ մարդիկ ծանուցում են ստացել Apple–ից պետական հակերների կողմից գրոհների մասին։ Այս մասին գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Telegram–ի իր ալիքում։

«Հասարակ լեզվով դա նշանակում է, որ համակարգը ֆիքսել է վարակ կամ վարակի փորձ Pegasus իսրայելական լրտատեսական վիրուսով։ Նման վարակներ գրանցվել են 2022թ.–ի աշնանը։ Դատելով մարդկանց ցանկից, որոնց ես գիտեմ, իսկ դրանք մոտ երկու տասնյակ են, դա, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն է։ Եվ գրոհները կապված են ինչպես իրավիճակի հետախուզման, այնպես էլ կոնկրետ Արցախի շրջափակման և Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերի հետ։ Քանի որ նա իմ Facebook–յան մեկնաբանություններում դրա մասին գրել է, կարող եմ ասել, որ ծանուցում ստացածների թվում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը», – գրել է Մարտիրոսյանը։–0–