USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Վերլուծաբաններ. «Android-պլանշետները հաղթել են iPad–ին»

30.09.2013, 16:22
2013 թվականի երկրորդ եռամսյակում Google Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների մատակարարումը համաշխարհային շուկա առաջին անգամ գերազանցել է Apple iOS պլատֆորմով iPad պլանշետների մատակարարումը, հայտնում է ABI Research–ը։ Ընկերությունը կոնկրետ թվեր չի ներկայացրել, գրում է cnews.ru–ն։
Վերլուծաբաններ. «Android-պլանշետները հաղթել են iPad–ին»
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի երկրորդ եռամսյակում Google Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների մատակարարումը համաշխարհային շուկա առաջին անգամ գերազանցել է Apple iOS պլատֆորմով iPad պլանշետների մատակարարումը, հայտնում է ABI Research–ը։ Ընկերությունը կոնկրետ թվեր չի ներկայացրել, գրում է cnews.ru–ն։

Բացի այդ, Android պլանշետների արտադրողները համաձայնության են եկել Apple ընկերության հետ դրամական հարցում։ Այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքում վաճառվել են 12.7 մլրդ դոլարի Apple պլանշետներ, իսկ մյուս բոլոր վենդորները հավասար բաժանել են։  

Վերլուծաբանները նշել են նաև, որ iPad–ի բացթողնման միջին արժեքն արագորեն մոտենում է Android-պլանշետների միջին շուկայական արժեքին։ Վերջին տարիներին iPad միջին գինը նվազել է 17 տոկոսով, մինչդեռ այլ ապրանքանիշների պլանշետների միջին գինը նույնքանով աճել է։

iPad–ի միջին գնի նվազումը կապված է iPad mini 7.9-դյույմանոց ավելի էժան մոդելի գնորդների պահանջարկի շեղման հետ։ Վերլուծաբանների կարծիքով, երկրորդ եռամսյակում iPad mini–ն ձևավորել է iPad–ի բոլոր մատակարարումների 60 տոկոսը և Apple–ին բերել պլանշետների վաճառքի ամբողջ հասույթի 49 տոկոսը։

Պլանշետների ընդհանուր մատակարարումները 2013 թվականի ապրիլից մինչև հունիս աճել են 23 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վերլուծաբանները վաղուց խոսում են, որ Apple–ն աստիճանաբար կորցնում է պլանշետի շուկայում ունեցած դիրքը։

Strategy Analytics–ի տվյալներով, 2013 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում Apple–ի բաժնեմասը քանակային արտահայտմամբ նվազել է գրեթե կրկնակի` մինչև 28.3 տոկոս նախորդ տարվա 47.2 տոկոսի համեմատ։ Ընկերության բաժնեմասը նվազել է ոչ միայն այլ խաղացողների սրընթաց աճի կապակցությամբ, այլ նաև, որ սեփական iPad պլանշետների մատակարարումները նվազել են 14 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (մինչև 14,6 մլն հատ)։

iPad–ի մատակարարումների կրճատումն այս տարվա երկրորդ եռամսյակում բացատրում են նոր մոդելների բացակայությամբ` նշված ժամանակահատվածում ընկերությունը որևէ նորույթ չի ներկայացրել, մինչդեռ նախորդ տարի հենց երկրորդ եռամսյակից առաջ` մարտին, ծանուցվել էր Retina էկրանով iPad։ Մյուս կողմից, մեկ տարի առաջ Apple–ի շարքում չի եղել iPad mini պլանշետը։

IDC–ի տվյալներով, 2013 թվականի առաջին եռամսյակում Apple–օ բաժնեմասը կրճատվել է մինչև 39.6 տոկոս` 2012 թվականի առաջին եռամսյակի 58.1 տոկոսի համեմատ։

Հիշեցնենք, որ Apple ընկերությունն իր առաջին iPad–ն ներկայացրել էր 2010 թվականի հունվարին և դրա վաճառքը սկսել նույն տարվա ապրիլին։ Ներկա պահին շուկա է մատակարարվել ավելի քան 140 մլն iPad պլանշետ։ -0-