#ANDROID
Առաջին անգամ է, որ Android–ի հասույթն ավելի շատ է , քան iOS–ինը
Opera Mediaworks գովազդային ցանցը տարբեր բջջային հարթակներից ստացված հասույթի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Գովազդի շուկայում Android–ի մասնաբաժինը կազմում է 45,77%, iOS–ինը` 45,44%, իսկ Windows Phone–ն ամենավերջին հորիզոնականում է` 0,09%, հայտնում է iguides.ru–ն։Google քարտեզները վիրտուալ իրականության ռեժիմ են ստացել Android–ով աշխատող սմարթֆոններում
Android–սմարթֆոնների Google քարտեզներից օգտվողները փողոցների Street View համայնապատկերն ուսումնասիրելու հնարավորություն են ստացել վիրտուալ իրականության ռեժիմով Google Cardboard սարքերի օգնությամբ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Lenta.ru–ն, ասվում է Google+ սոցցանցի Cardboard նախագծի էջում։Հրապարակվել է Microsoft–ի` Android–ի դեմ զենք հանդիսացող պատենտների ցուցակը
Առաջին անգամ հրապարակվել է պատենտների ցուցակը, որն օգտագործում է Microsoft–ը` Android-սարքերի արտադրողներից ռոյալթի ստանալու համար։ Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական կայքում տեղադրած ցուցակը պարունակում է 127 պատենտ` ներառյալ 14 պատենտ, որոնք հիմք են դարձել 2011 թվականին Barnes & Noble Android-ռիդերների (ցուցակի հղումը DOCX ձևաչափով) նկատմամբ Microsoft–ի դատական հայցի համար, հայտնում է Cnews.ru–ն։Android-պլանշետների վաճառքն առաջին անգամ գերազանցել է Apple սարքերի վաճառքը
Android օպերացիոն համակարգի պլանշետները 2013 թվականի արդյունքներով զբաղեցրել են համաշխարհային շուկայի 61.9 տոկոսը` դրանց վաճառքները ավելի քան կրկնակի աճել են` 2012 թվականի 53.3 միլիոն հատից մինչև 120.9 միլիոն հատ 2013 թվականին, գրում է digit.ru–ն` հղում անելով Gartner վերլուծական ընկերության հաշվետվությանը։«Յանդեքսը» սեփական Android–ն է թողարկել
«Յանդեքս» որոնողական համակարգը հայտարարել է սմարթֆոնների օպերացիոն համակարգի Yandex.Kit նոր տարբերակի թողարկման մասին։ Այն ստեղծվել է Android Open Source Project–ի` ելքային բաց կոդով An3.droid օպերացիոն համակարգի տարբերակի հիման վրա։ Yandex.Kit–ը սովորական Android–ից տարբերվում է նրանով, որ Google–ի ծառայությունները դրանում փոխարինված են «Յանդեքսի» համանման ծառայություններով։Microsoft–ն Android–ից տարեկան գրեթե 2 մլրդ դոլարի շահույթ է ստանում
Microsoft–ը պատենտավորված տեխնոլոգիաների արտադրողներին Android սարքերի լիցենզավորումից տարեկան 2 մլրդ հասույթ է ստանում։ Զուտ շահույթը կազմում է այդ գումարի 95 տոկոսը, պատմել է Nomura–ի վերլուծաբան Ռիկ Շերլանդը (Rick Sherlund), ինչպես գրում է cnews.ru–ն` հղում անելով Business Insider–ին։Հայաստանում Android համակարգով աշխատող սարքերի Opera բրաուզերից օգտվողների քանակը 2013թ.–ի երրորդ եռամսյակում ավելացել է 7%–ով
Հայաստանում Android համակարգով աշխատող սարքերի Opera բրաուզերից օգտվողների քանակը 2013թ.–ի երրորդ եռամսյակում աճել է 7 տոկոսով, ասվում է Opera–ի ներկայացրած State of the Mobile Web հաշվետվության մեջ։Վերլուծաբաններ. «Android-պլանշետները հաղթել են iPad–ին»
2013 թվականի երկրորդ եռամսյակում Google Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների մատակարարումը համաշխարհային շուկա առաջին անգամ գերազանցել է Apple iOS պլատֆորմով iPad պլանշետների մատակարարումը, հայտնում է ABI Research–ը։ Ընկերությունը կոնկրետ թվեր չի ներկայացրել, գրում է cnews.ru–ն։Nokia–ն պատրաստվում էր անցնել Android համակարգի
Nokia ընկերությունը նախատեսում էր 2014թ.–ի ավարտին լուծել Microsoft–ի հետ ունեցած գործընկերական համաձայնագիրը, և, ըստ զարգացման հետագա սցենարներից մեկի, պետք է մեկնարկեր Android օպերացիոն համակարգի կառավարմամբ սմարթֆոնների գործարկումը, հաղորդում է New York Times–ը` հղում անելով երկու անկախ աղբյուրների, որոնք չեն ցանկացել ներկայանալ։Նորություններ 1 - 20 of 25
First | Prev. | 1 2 | Next | Last