USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի օդանավակայաններում կներդրվեն մուտքի հսկողության բիոմետրիկ և ուղեբեռի զննման նոր սերնդի սարքավորումներ

06.02.2025, 15:35
Հայաստանի օդանավակայաններում կներդրվեն բիոմետրիկ սարքավորումներ և նոր սերնդի սկաներներ
Հայաստանի օդանավակայաններում կներդրվեն  մուտքի հսկողության բիոմետրիկ և ուղեբեռի զննման նոր սերնդի սարքավորումներ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի օդանավակայաններում կներդրվեն մուտքի հսկողության բիոմետրիկ սարքավորումներ և «Rapiscan RTT110» տիպի ուղեբեռի զննման նոր սերնդի սարքավորում։ Համապատասխան որոշում է ընդունվել այսօր կառավարության նիստի ժամանակ։

Ինչպես նշվում է որոշման մեջ, ներկայումս օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի մուտքի հսկողության ընթացակարգերը իրականացվում են աշխատակիցների անցագրերի նույնականացման միջոցով, իսկ ուղեբեռների զննման գործընթացում կիրառվող «Rapiscan MVXR 5000» տիպի զննման սարքավորումը հնարավորություն է տալիս ուղբեռների զննման ընթացքում 70%-ով ապահովել ավիացիոն անվտանգության անհրաժեշտ պահանջները, իսկ 30%-ն ապահովում է ուղենեռների կրկնակի զննման և դիտողական զննման ընթացակարգերի միջոցով, սակայն 2022-2023 թվականների ընթացքում ուղևորափոխադրումների աճի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել ներդնել ու կիրառել նորագույն տեխնոլոգիաներ և նորարարական գործընթացներ, այդ թվում՝ մուտքի հսկողության բիոմետրիկական սարքավորումներ և «Rapiscan RTT110» տիպի ուղբեռների զննման նոր սերդի սարքավորում, որն կապահովի ուղեբեռների 98%-ի զննում, իսկ 2%-ի զննումը, որը սարքավորումը ավտոմատ կուղարկի զննմանն երկրորոդ փուլ, կիրականացվի առանձին սարքավորմամբ զննման և դիտողական զննման ընթացակարգերի կիրառման միջոցով, ինչը հնարավորություն կտա օդանավակայաններում ապահովել ուղբեռների արագ զննման ընթացակարգեր՝ լիարժեք պահպանելով ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափարոշիչները։