USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայկական բջջային օպերատորները նոր տարածաշրջանային կոդերով հեռախոսահամարներ են տրամադրելու

25.06.2014, 17:22
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել Հայաստանի բջջային երեք օպերատորներին՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ին (ապրանքանիշը՝ Beeline), Ղ-Տելեկոմին (ապրանքանիշը՝ VivaCell-MTS) և FTA Telecom-ին (ապրանքանիշը՝ Orange Armenia) տրամադրել նոր տարածաշրջանային կոդեր:
Հայկական բջջային օպերատորները նոր տարածաշրջանային կոդերով հեռախոսահամարներ են տրամադրելու
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել Հայաստանի բջջային երեք օպերատորներին՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ին (ապրանքանիշը՝ Beeline), Ղ-Տելեկոմին (ապրանքանիշը՝ VivaCell-MTS) և FTA Telecom-ին (ապրանքանիշը՝ Orange Armenia) տրամադրել նոր տարածաշրջանային կոդեր:

Ինչպես նիստի ընթացքում նշեց ՀԾԿՀ հեռահաղորդակցությունների վարչության պետ Գևորգ Գևորգյանը, բջջային օպերատորներին տրամադրվել են հետևյալ տարածաշրջանային կոդերը՝ +374(0) 41՝ Orange Armenia, +374(0) 43՝ «ԱրմենՏել», +374(0) 49՝ VivaCell-MTS:

Նրա խոսքով՝ ընկերությունները կսկսեն նոր կոդերով հեռախոսահամարներ տրամադրել որոշումի ուժի մեջ մտնելուց հետո:

«Այս որոշումը, ավելի շատ, կապված է MNP ծառայության գործարկման հետ, քան օպերատորների մոտ գոյություն ունեցող տարածաշրջանային կոդերի լրացման հետ», - ասել է Գևորգյանը՝ պարզաբանելով, որ կոդերն ընտրվել են վիճակահանության միջոցով:

Նոր կոդերի տրամադրման պայմանների համաձայն՝ նախորդ կոդերը պետք է օգտագործված լինեն 60 տոկոսով: Հայաստանում MNP-ի ծառայությունը գործարկվել է 2014թ.-ի ապրիլի 1-ից: Այն հնարավորություն է տալիս առանց հեռախոսահամարի փոփոխության անցում կատարել մեկ բջջային օպերատորից մյուսին:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) հեռախոսահամարներ է տրամադրում 091, 096, 099 կոդերով և 043 նոր կոդով: VivaCell-MTS բջջային օպերատորը հեռախոսահամարներ է տրամադրում 077, 093, 094, 098 կոդերով և  049 նոր կոդով: Orange Armenia-ն հեռախոսահամարներ է տրամադրում 055 և 095 կոդերով և 041 նոր կոդով:

Հայկական շուկայում գործում է բջջային կապ ապահովող երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն): 2013թ.–ի հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել  շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում: -0-