USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Մինչև 2026 թ․–ի ավարտը Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցները ապահովված կլինեն STEM լաբորատորիաներով․ փոխնախարար

08.04.2025, 13:29
Փոխնախարարը հայտնել է, որ մասնագիտական կրթության ոլորտում ևս իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ
Մինչև 2026 թ․–ի ավարտը Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցները ապահովված կլինեն STEM լաբորատորիաներով․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Մինչև 2026 թվականի ավարտը Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցները ապահովված կլինեն STEM լաբորատորիաներով։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանրակրթական, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշեց, որ դպրոցական ենթակառուցվածքների բարելավման խոշոր պետական ծրագիրը 300 դպրոցի նորոգման, բարեկարգման և կառուցման ծրագիրն է։

«Այս ծրագրի շրջանակում ևս կառուցվող և վերակառուցվող դպրոցները հագեցվում են ամբողջական գույքով: Հանրակրթության ոլորտում հատուկ ուշադրության կենտրոնում ենք պահում բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտական (STEM ԲՏՃՄ) լաբորատորիաների ստեղծման հարցը. մինչև 2026 թվականի ավարտը բոլոր հանրակրթական դպրոցները ապահովված կլինեն ԲՏՃՄ լաբորատորիաներով»,- ասել է Սվաջյանը՝ հավելելով, որ մասնագիտական կրթության ոլորտում ևս իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

STEM հապավումը (անգլերենից՝ Science, Technology, Engineering and Mathematics) ընդհանուր տերմին է, որն օգտագործվում է բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի խմբավորման համար: