USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայփոստը մշակել է այլընտրանքային երթուղիներ միջազգային փոստփոխանակման համար

04.03.2022, 14:05
ՀայՓոստը շարունակում է իրականացնել առաքումները դեպի արտասահմանյան երկրներ հնարավորինս կարճ ժամկետներում
Հայփոստը մշակել է այլընտրանքային երթուղիներ միջազգային փոստփոխանակման համար

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./ԱՌԿԱ/. ՀայՓոստը շարունակում է իրականացնել առաքումները դեպի արտասահմանյան երկրներ հնարավորինս կարճ ժամկետներում:

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, չնայած միջազգային լոգիստիկ երթուղիների խափանմանը, միջազգային փոստփոխանակումը պատշաճ ապահովելու համար՝ ՀայՓոստը մշակել է այլընտրանքային երթուղիներ, որոնք թույլ են տալիս միջազգային առաքումներ կատարել ավելի քան 170 երկիր։

Դեպի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս փոստի առաքումը, ինչպես նաև ՀայՓոստի արագացված սուրհանդակային ծառայությունը (EMS) շարունակում է գործել անխափան։

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Այժմ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում։–0–