Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Synopsys Armenia–ի տնօրենը քննարկել են ՏՏ ոլորտին և զբոսաշրջությանը վերաբերող համաժողովների կազմակերպումը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը այցելել է Synopsys Armenia ընկերություն, որի շրջանակում հանդիպում է ունեցել ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի, նախագծերի կառավարման մասնագետ Աննա Աթոյանի և ՏՀՏ գործատուների միության զարգացման ղեկավար Լուսինե Թանգյանի հետ։
Ինչպես հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել են ՏՏ ոլորտին և զբոսաշրջությանը վերաբերող համաժողովները՝ ընդգծելով երկու ոլորտների համատեղ աշխատանքի կարևորությունը։
«Երկու ոլորտների համագործակցությունը հնարավորություն կտա զբոսաշրջության համար նորարարական լուծումների ստեղծման, միջազգային հարթակներում Հայաստանի տեսանելիության բարձրացման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման և նոր հնարավորությունների ստեղծման», – հայտարարել են կոմիտեում։