USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում կմշակվեն ՏՀՏ ոլորտում R&D ծրագրերի չափանիշներ

14.02.2025, 21:40
Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու գիտահետազոտական աշխատանքները և նպաստելու ոլորտում գիտական հիմքի ամրապնդմանը, հայտնում են նախարարությունից
Հայաստանում կմշակվեն ՏՀՏ ոլորտում R&D ծրագրերի չափանիշներ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կձևավորվի գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների որակման մասնագիտական հանձնաժողով։ Այս մասին հայտարարվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և ՏՀՏ գործատուների միության խորհրդի ընդլայնված կազմ նախաճաշ–հանդիպման ժամանակ։

Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու գիտահետազոտական աշխատանքները և նպաստելու ոլորտում գիտական հիմքի ամրապնդմանը, հայտնում են նախարարությունից։

встреча завтрак

Նախարարը պարզաբանել է  ՀՀ կառավարության կողմից փետրվարի 13-ին ընդունված որոշումը, որով սահմանվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը, որի  շնորհիվ 32 ուղղությամբ գործող ընկերությունները կկարողանան օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

ՏՀՏ գործատուների միության ներկայացուցիչները նշել են առկա խնդիրները և առաջարկել են Միության աջակցությունը՝ Միության անդամ ընկերությունների մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խմբի հետ աշխատել կարգավորումների արդյունավետության մոնիտորինգի և բարելավման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ նախարարությունը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկների համար և պատրաստ է շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտի երկարատև և կայուն զարգացմանը։