USD
389.45
EUR
443.12
RUB
4.7797
GEL
141.62
2025 թ. ապրիլի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանցիները դժգոհում են առցանց վարկավորման համակարգում խարդախության դեպքերից․ ԿԲ–ից արձագանքում են

25.03.2025, 12:00
ՀՀ ԿԲ–ն ուսումնասիրում է էքսպրես վարկավորման առցանց համակարգի պաշտպանության հնարավոր խոցելիությունները զեղծարարության հաճախակի դեպքերի պատճառով, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը
Հայաստանցիները դժգոհում են առցանց վարկավորման համակարգում խարդախության դեպքերից․ ԿԲ–ից արձագանքում են

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն ուսումնասիրում է էքսպրես վարկավորման առցանց համակարգի պաշտպանության հնարավոր խոցելիությունները զեղծարարության հաճախակի դեպքերի պատճառով, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Եթե պարզվի, որ բանկերը չեն գործարկել համապատասխան ապահովման մեխանիզմները, և քաղաքացիները վնասներ են կրել, կտրվեն փոխհատուցումներ։ Սակայն, նախնական գնահատականներով, հիմնականում քաղաքացիներն իրենք են տրամադրում (զեղծարարներին) բոլոր անհրաժեշտ անձնական տվյալները», – նշել է Գալստյանը նախօրեին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Նրա խոսքով, կարգավորիչը տեղյակ է այս խնդրի մասին, արդեն կազմակերպվել է քննարկում զեղծարարների զոհ դարձած քաղաքացիների հետ։

«Բանկերի հետ նախնական քննարկումների արդյունքում պարզվել է, որ, ցավոք, դեպքերի ճնշող մեծամասնությունում մարդիկ իրենք են իրենց անձնական տվյալները տրամադրում զեղծարարներին։ Ինչ-որ կերպ քաղաքացիներից հայթայթում են իրենց անձնական տվյալները, ինչը նրանց թույլ է տալիս առանց որևէ խնդրի մուտք գործել նրանց անձնական ֆինանսական տարածք», – ասել է Գալստյանը։

Նրա խոսքով, կարելի է ընդհանրապես լիկվիդացնել առցանց վարկերի տրամադրման համակարգը, բայց այդ դեպքում քաղաքացիները կբախվեն նոր դժվարությունների հետ։ «Դա կնշանակի, որ նրանք ստիպված կլինեն անձամբ դիմել բանկ, ինչը կհանգեցնի լրացուցիչ ծախսերի և ժամանակի կորստի», – ասել է Գալստյանը։