USD
389.45
EUR
443.12
RUB
4.7797
GEL
141.62
2025 թ. ապրիլի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Sony–ն անակնկալ է պատրաստում God of War–ի 20–ամյակին

25.02.2025, 12:56
Վերջին God of War խաղի սյուժեի համաձայն՝ սպարտացի Կրատոսն արդեն վաղուց լքել է Հունաստանը, սակայն հնարավոր է, որ վերադառնա հայրենիք՝ սերիայի առաջին մասերի վերամշակված տարբերակների շրջանակում
Sony–ն անակնկալ է պատրաստում God of War–ի 20–ամյակին

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Վերջին God of War խաղի սյուժեի համաձայն՝ սպարտացի Կրատոսն արդեն վաղուց լքել է Հունաստանը, սակայն հնարավոր է, որ վերադառնա հայրենիք՝ սերիայի առաջին մասերի վերամշակված տարբերակների (remaster collection) շրջանակում, որի մասին տեղեկությունները դեռևս չեն հաստատվել։

Հունական God of War սագայի վերաթողարկման մասին լուրերը շրջանառվում էին դեռևս անցած աշնանից, իսկ փետրվարին նախատեսված State of Play միջոցառման նախաշեմին դրանք նոր թափ ստացան, սակայն մինչ այժմ չեն հաստատվել, գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով Bluesky-ին։

Այդ ընթացքում ֆրանշիզան մոտենում է իր 20-ամյակին. օրիգինալ God of War-ը թողարկվել է 2005 թվականի մարտի 22-ին PS2 կոնսոլի համար։ Ամենայն հավանականությամբ, Sony-ն և Santa Monica Studio–ի մշակողները երկրպագուներին առանց անակնկալների չեն թողնի հոբելյանի կապակցությամբ։

Giant Bomb-ի լրագրող Ջեֆ Գրաբը (Jeff Grubb) իր միկրոբլոգում նշել է, որ God of War-ի վերամշակված տարբերակների մասին լուրերի հեղինակները «մի փոքր շտապել են» և համապատասխան հայտարարությունները կարվեն ավելի մոտ 20-ամյակին։

Sony-ն պաշտոնապես չի հայտարարել God of War-ի 20-ամյակին նվիրված միջոցառումների մասին, սակայն Nucleus ընկերությունը ԱՄՆ-ում կազմակերպելու է հոբելյանին նվիրված ցուցահանդես, որը կանցկացվի մարտի 15-23-ը։ Գրաբը հենց այս ցուցահանդեսի անոնսին է ուշադրություն դարձրել։

Կրատոսի հունական սագան ներառում է առաջին երեք հիմնական God of War-երը, ինչպես նաև Ascension պրիկվելը և երկու պորտատիվ խաղեր (Chains of Olympus և Ghost of Sparta), որոնք մշակվել էին այժմ արդեն փակված Ready at Dawn ստուդիայի կողմից։

Մինչ այդ, ըստ ինսայդեր Թոմ Հենդերսոնի (Tom Henderson) դեռևս չհաստատված տվյալների, Santa Monica Studio-ն աշխատում է հաջորդ God of War-ի վրա, որը, ենթադրաբար, կրկին խաղացողներին կտեղափոխի Հունաստան և կներկայացնի ավելի երիտասարդ Կրատոսին։