Դուրովը հայտնել է Telegram–ում Gram Wallet կրիպտո դրամապանակի գործարկման մեկնարկի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է մեսենջերում Gram Wallet ոչ կաստոդիալ (non-custodial) կրիպտո դրամապանակի փուլային գործարկման մեկնարկի մասին:
«Gram Wallet-ը Telegram-ում պատրաստ է և այժմ հասանելի է օգտատերերի ընտրված խմբին»,- հայտնել է Դուրովն իր Telegram-ալիքում:
Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դրամապանակի հասանելիությունն աստիճանաբար կընդլայնվի Telegram-ի օգտատերերի համար:
Դուրովը նաև հայտնել է, որ վալիդատորները հաստատել են սմարթ-պայմանագիրը, որի հիման վրա աշխատում է դրամապանակը: Նրա խոսով՝ դա հետագայում թույլ կտա թարմացնել Gram Wallet-ը՝ առանց օգտատերերի կողմից դրամապանակի տարբերակների միջև տեղափոխման անհրաժեշտության:
Ավելի վաղ Դուրովը հայտարարել էր TON բլոկչեյնի native կրիպտոարժույթը Gram վերանվանելու մասին: Ընդ որում, բուն TON բլոկչեյնի անվանումը պահպանվում է:
Gram Wallet-ը ոչ կաստոդիալ դրամապանակ է, այսինքն՝ կրիպտոակտիվների և բանալիների կառավարումն իրականացվում է հենց օգտատիրոջ կողմից: