USD
361.93
EUR
405.58
RUB
4.2677
GEL
139.12
2026 թ. հոկտեմբերի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

ԲՏԱԱԲ նախարարն այցելել է imID գրասենյակ և imID հավելվածում ակտիվացրել իր թվային ինքնությունը (ՖՈՏՈ)

Այսօր, 12:27
Նախարարն այցելել էր գրասենյակ` ծանոթանալու imID ընկերության գործունեությանը. ՖՈՏՈ
ԲՏԱԱԲ նախարարն այցելել է imID գրասենյակ և imID հավելվածում ակտիվացրել  իր թվային ինքնությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը imID գրասենյակ այցի ընթացքում նախարարը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունը, որի պաշտոնական գործարկումը տեղի էր ունեցել օրեր առաջ՝ TrustConf 2026 by imID միջոցառման շրջանակում։

ԲՏԱԱԲ նախարարության փոխանցմամբ` նախարարն այցելել էր գրասենյակ` ծանոթանալու ընկերության գործունեությանը, Հայաստանում թվային ինքնության և վստահության ենթակառուցվածքի զարգացման ընթացքին, գործող լուծումներին և ոլորտի զարգացման ուղղություններին։

Թադևոսյանը գործնականում նաև ծանոթացել է թվային ինքնության ստեղծման և կիրառման գործընթացին։

Давид Тадевосян

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվային ինքնության և վստահության ծառայությունների դերը Հայաստանի թվային փոխակերպման գործընթացում, դրանց կիրառման ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության նշանակությունը՝ անվտանգ և փոխգործունակ թվային միջավայրի ձևավորման գործում։

imID թիմը՝ գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է ընկերության ստեղծման պատմությունն ու առաքելությունը, թվային ինքնության և վստահության ծառայությունների համար ձևավորված ենթակառուցվածքը, գործող պրոդուկտներն ու ծառայությունները, շուկայի հիմնական ցուցանիշներն ու գործընկերների էկոհամակարգը։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային չափանիշներին, մասնավորապես՝ ԵՄ eIDAS-ի պահանջներին համապատասխանությանը, ինչպես նաև Հայաստանում ոլորտի հետագա զարգացման ուղղություններին։

Կողմերն ընդգծել են թվային վստահության համակարգի արդյունավետ զարգացման գործում պետության և մասնավոր հատվածի համագործակցության կարևորությունը՝ շեշտելով մասնավոր հատվածի կողմից ստեղծվող տեխնոլոգիաների ու ծառայությունների համադրումը պետական թվային համակարգերի և կարգավորող միջավայրի հետ։

Կարևորվել է միասնական և վստահելի թվային միջավայրի ձևավորումը՝ թվային ծառայությունների անվտանգությունը, փոխգործունակությունն ու քաղաքացիների և բիզնեսների համար դրանց լայն կիրառելիությունն ապահովելու նպատակով։

Քննարկվել են նաև պետական և մասնավոր թվային համակարգերի միջև փոխգործակցության ընդլայնման, վստահության ծառայությունների կիրառման խթանման և Հայաստանում ստեղծվող լուծումները միջազգային չափանիշներին համահունչ զարգացնելու հետագա քայլերը։