#SONY
Sony–ն գնել է ռոբոտների արտադրությամբ զբաղվող start-up-ի մասնաբաժինը
Sony ընկերությունը ձեռք է բերել ZMP ճապոնական start-up-ի 2 տոկոսը, որը զբաղվում է մեքենա–ռոբոտների արտադրությամբ, հաղորդում է РБК–ն` հղում անելով Financial Times–ին։ Sony–ի ներդրումների գումարը կազմել է 842 հազար դոլար։ Հրատարակությունը նշում է, որ ավտոմեքենա–ռոբոտների տեխնոլոգիաների մշակման գործում Sony–ն կարող է օգտագործել պատկերի հաղորդիչների մշակման իր փորձը, հաղորդում է Փրայմը։Sony–ն PS4–ի համար Project Morpheus վիրտուալ իրականության ակնոց է ներկայացրել
Sony ընկերությունը ներկայացրել է Full HD էկրանով Project Morpheus վիրտուալ իրականության ակնոցի նախատիպ է ներկայացրել Sony PlayStation 4 խաղային հավելվածի համար, գրում է digit.ru–ն` հղում անելով Sony PlayStation պաշտոնական բլոգին։Sony–ն երկու նոր ֆոտոխցիկ է ներկայացրել
Sony կորպորացիան ներկայացրել է դուրս եկող օբյեկտիվով երկու նոր ֆոտոխցիկ, ներառյալ առաջին SLT նման խցիկը` նախատեսված E բայոնեթով օբյեկտիվներով (ոչ հայելապատ խցիկներում օգտագործվող կցման տեսակ) աշխատելու համար։Մոդելը ստացել է Sony A3000 անվանումը։Sony-ի զուտ շահույթը 2013-2014 ֆինանսական տարվա 1-ին եռամսյակում կազմել է 35 մլն դոլար
Ճապոնական Sony Corp. սպառողական էլեկտրոնիկայի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկի զուտ շահույթը 2013 թվականի հունիսի 30-ին ավարտված 2013-2014 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում կազմել է 3.48 մլրդ իեն (35 մլն դոլար), մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում ընկերությունը 24.6 մլրդ դոլարի զուտ վնաս էր կրել (251 մլն դոլար):Sony-ն և Panasonic–ը 300 Գբ տարողության օպտիկական սկավառակ են ստեղծելու
Sony և Panasonic ընկերությունները կհամագործակցեն ավելի քան 300 Գբ տեղեկատվություն տեղավորող նոր սերնդի օպտիկական սկավառակների մշակման ժամանակ, ասվում է Panasonic–ի պաշտոնական հաղորդագրությունում։ Այսօր կողմերը համապատասխան համաձայնագիր են ստորագրել։ Ակնկալվում է, որ մշակումը պատրաստ կլինի մինչև 2015 թվականի վերջ։Sony–ն ծրագրում է 2013 թվականին սմարթֆոններով հեղեղել աշխարհը
Sony ճապոնական կորպորացիան ծրագրում է սմարթֆոնների մատակարարումների ավելացման հաշվին Sony Mobile բջջային սարքերի իր ստորաբաժանումը շահութային մակարդակի հանել արդեն հաջորդ տարի, գրում է digit.ru–ն` հղում անելով Bloomberg գործակալությանը, որը վկայաբերում է ստորաբաժանման ղեկավար Կունիմասա Սուզուկիին (Kunimasa Suzuki)։Sony–ն մեծ էկրանով նոր սմարթֆոն է մշակում
Sony Mobile Communications (նախկինում` Sony Ericsson) ընկերությունը 1920 x 1080 թողունակության 5–դյույմանոց էկրանով (Full HD) սմարթֆոն է մշակում, հաղորդում է cnwes.ru –ն` վկայակոչելով Unwired View–ին։ Ներկայում շարքը գլխավորում է 720p չափի 4.6-դյույմանոց էկրանով Xperia TX սմարթֆոնը։Նորություններ 1 - 20 of 23
First | Prev. | 1 2 | Next | Last