USD
363.28
EUR
421.11
RUB
4.2971
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 11, ուրբաթ
եղանակը
Երևանում
+29

OpenAI-ը գործարկել է ChatGPT-ի մասնագիտացված տարբերակ ֆինանսական ոլորտի համար

Այսօր, 16:41
OpenAI ընկերությունը ներկայացրել է ChatGPT for Financial Services-ը՝ չաթ-բոտի մասնագիտացված տարբերակը ներդրումային բանկիրների և ֆոնդային շուկայի վերլուծաբանների համար
OpenAI-ը գործարկել է ChatGPT-ի մասնագիտացված տարբերակ ֆինանսական ոլորտի համար
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ OpenAI ընկերությունը ներկայացրել է ChatGPT for Financial Services-ը՝ չաթ-բոտի մասնագիտացված տարբերակը ներդրումային բանկիրների և ֆոնդային շուկայի վերլուծաբանների համար։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով OpenAI-ին, պրոդուկտը միավորում է ընկերության արհեստական բանականության նորագույն մոդելը` LSEG-ի, PitchBook-ի, Daloopa-ի և այլ մատակարարների ներկառուցված տվյալների հետ։ Գործիքի մշակմանը որպես գործընկերներ մասնակցել են Morgan Stanley-ն և Evercore-ը։

ChatGPT for Financial Services-ը թույլ է տալիս հետազոտություններ կատարել մի քանի աղբյուրների հիման վրա, կառուցել ֆինանսական մոդելներ և պատրաստել նյութեր հաճախորդների համար` ներառյալ շնորհանդեսներ՝ օգտագործելով կորպորատիվ ձևանմուշներ։

Ծառայությունն աշխատում է OpenAI-ի նորագույն մոդելի` GPT-6 Astra-ի հիման վրա, որը մշակվել է ֆինանսական տվյալների որոնման որակի բարձրացման, ֆինանսական վերլուծության անցկացման և գեներացվող բովանդակության ճշգրտության բարելավման համար։

Պրոդուկտը ստեղծված է ChatGPT Enterprise-ի անվտանգության գործիքների հիման վրա, ներառյալ մուտքի դերային կառավարումը և վերծանումը: Համապատասխանության ապահովման ծառայությունները նույնպես կկարողանան ներբեռնել աշխատանքային տիրույթների մատյանները` աուդիտ անցկացնելու համար։

Ծառայության մեջ ինտեգրված են Daloopa-ի, LSEG News-ի, PitchBook-ի, Crunchbase-ի, Quartr-ի և այլ մատակարարների տվյալները, ներառյալ ֆինանսական արդյունքների վերաբերյալ կոնֆերանս-զանգերի սղագրությունը, ֆինանսական հաշվետվությունները և ընկերությունների հիմնարար ցուցանիշները։ Տեղեկատվությունն ինդեքսավորվում է OpenAI-ի ենթակառուցվածքում՝ որոնման որակի և աղբյուրների մեջբերումները բարձրացնելու համար։

Ընկերությունները, որոնք արդեն ունեն ֆինանսական տվյալների բաժանորդագրություններ, կկարողանան միացնել դրանք FactSet-ի, S&P Global-ի, Preqin-ի և Datasite-ի հետ ինտեգրումների միջոցով։

OpenAI-ն մտադիր է ընդլայնել հասանելի ֆինանսական տվյալների ցանկը և մոդելներին սովորեցնել կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք ավանդաբար իրականացնում են փորձառու վերլուծաբանները: Հետագայում ընկերությունը ծրագրում է պրոդուկտը տարածել ֆինանսական ծառայությունների ոլորտի այլ ուղղությունների վրա։