USD
363.58
EUR
422.88
RUB
4.2331
GEL
139.3
2026 թ. սեպտեմբերի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Apple-ը ներկայացրել է նոր iPhone-ները, Apple Watch-ը և AirPods-ը. գլխավոր նորությունները (ՖՈՏՈ)

Այսօր, 10:58
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն, ծալովի  iPhone Duo-ն, նոր Apple Watch-ը և AirPods 5-ը. ՖՈՏՈ
Apple-ը ներկայացրել է նոր iPhone-ները, Apple Watch-ը և AirPods-ը. գլխավոր նորությունները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Apple-ը ներկայացրել է իր նոր մոդելային շարքը, որում ներառվել են iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max սմարթֆոնները, առաջին ծալովի iPhone Duo-ն, Apple Watch Series 12 և Apple Watch Ultra 4 ժամացույցները, ինչպես նաև AirPods 5 անլար ականջակալները:

Նոր մոդելների ներկայացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին:

iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max

iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը համալրվել են A20 Pro պրոցեսորով և գոլորշիացման խցիկով հովացման նոր համակարգով։

48 Մպ կետայնությամբ հիմնական տեսախցիկն այժմ հագեցած է փոփոխական դիաֆրագմայով: Camera հավելվածում հայտնվել են նաև նկարահանման լրացուցիչ կառավարման տարրեր: Apple-ը փոքրացրել է Dynamic Island-ի չափսը:

Երկու մոդելներն էլ թողարկվելու են 256 ԳԲ, 512 ԳԲ, 1 ՏԲ և 2 ՏԲ հիշողության ծավալով և չորս գույնով՝ սև, արծաթագույն, glacier և burgundy:

iPhone 18 Pro-ի արժեքը ԱՄՆ-ում սկսվում է 1199 դոլարից, iPhone 18 Pro Max-ինը՝ 1299 դոլարից: Նախնական պատվերները կբացվեն սեպտեմբերի 12-ին, իսկ վաճառքը երկրների առաջին խմբում կսկսվի սեպտեմբերի 18-ին:

Սմարթֆոնները աշխատելու են iOS 27 օպերացիոն համակարգով: Apple Intelligence-ի հիման վրա Siri-ի նոր տարբերակը, որը ստացել է Siri AI անվանումը, սկզբնական շրջանում կտարածվի բետա-տարբերակի կարգավիճակով:

Առաջին ծալովի iPhone-ը

Apple-ը ներկայացրել է նաև iPhone Duo-ն՝ ընկերության առաջին ծալովի սմարթֆոնը:

Սարքը հագեցած է 7,6 դյույմ անկյունագծով ներքին էկրանով և 5,4 դյույմ անկյունագծով արտաքին էկրանով: Երկու էկրաններն էլ ունեն կողմերի նույն հարաբերակցությունը: Կառուցվածքում օգտագործվում է ծալման մեխանիզմ, իսկ կորպուսը պատրաստված է հինգերորդ կարգի տիտանից:

Apple unveils iPhone Duo

iPhone Duo-ն ստացել է A20 Pro պրոցեսոր, ջերմամեկուսիչ գոլորշիացման խցիկ և երկկոմպոնենտ մարտկոցային համակարգ:

Անլար միացումների համար պատասխանատու են Apple-ի մշակած N1 չիպերը՝ Wi-Fi 7-ի, Bluetooth 6-ի և Thread-ի աջակցությամբ, ինչպես նաև C2 մոդեմային համակարգը:

Սմարթֆոնը հասանելի կլինի star white և night sky գույներով՝ 256 ԳԲ, 512 ԳԲ, 1 ՏԲ և 2 ՏԲ հիշողության ծավալով: Գինը ԱՄՆ-ում սկսվում է 1999 դոլարից:

iPhone Duo-ի նախնական պատվերները կմեկնարկեն հոկտեմբերի 16-ին, վաճառքի սկիզբը նախատեսված է հոկտեմբերի 23-ին:

Apple Watch Series 12

Apple Watch Series 12-ը ստացել են նոր S11 չիպ և Health Sensing System սենսորային համակարգ:

Ժամացույցն ավելի հաճախակի է չափում սրտի զարկերի հաճախականությունն ու սրտի ռիթմի տատանումները (HRV): Հայտնվել է նաև readiness ֆունկցիան, որը ձևավորում է օգտատիրոջ պատրաստվածության ցուցանիշը՝ ակտիվության, մարզումային ծանրաբեռնվածության, օրգանիզմի ցուցանիշների և քնի վերաբերյալ տվյալների հիման վրա:

Apple Watch Series 12-ը թողարկվում են 42 և 46 մմ չափսերի պատյաններով: Նախատեսված են ալյումինե, տիտանե և կերամիկական տարբերակներ:

Apple Watch Series 12-ի արժեքը ԱՄՆ-ում սկսվում է 399 դոլարից: Նախնական պատվերներն արդեն բաց են, վաճառքը կսկսվի սեպտեմբերի 18-ից:

Apple Watch Ultra 4

Apple Watch Ultra 4-ը նույնպես ստացել են S11 պրոցեսոր, Health Sensing System նոր համակարգ և readiness ֆունկցիա:

Apple-ի տվյալներով՝ ժամացույցը կարող է աշխատել մինչև 50 ժամ սովորական օգտագործման դեպքում և մինչև 84 ժամ՝ էներգախնայողության ռեժիմում: Երկարատև մարզումների համար նախատեսված է ռեժիմ, որը թույլ է տալիս GPS-ի կիրառմամբ ակտիվության գրանցում իրականացնել մինչև 45 ժամ:

Մոդելը թողարկվում է բնական և սև գույների տիտանե պատյանով:

Apple Watch Ultra 4-ի գինը ԱՄՆ-ում սկսվում է 799 դոլարից: Վաճառքը կսկսվի սեպտեմբերի 18-ից:

Apple Watch Series 12 и Apple Watch Ultra 4,
AirPods 5

Նոր սերնդի AirPods-ը ստացել է վերամշակված ակուստիկ համակարգ, ինչպես նաև նոր սերնդի Adaptive EQ և ակտիվ ձայնամեկուսացման համակարգ:

Apple-ի տվյալներով՝ AirPods 5-ի ակտիվ ձայնամեկուսացումը վերացնում է մինչև 50%-ով ավելի շատ արտաքին աղմուկ՝ ANC-ով AirPods 4-ի համեմատ:

Ականջակալներն աջակցում են թափանցիկության ռեժիմին (Transparency mode), Adaptive Audio-ին, Conversation Awareness-ին, գլխի շարժումներով Siri-ի կառավարմանը և Live Translation ֆունկցիային՝ Apple-ի համատեղելի սարքերի հետ օգտագործման դեպքում:

AirPods 5-ի բազային տարբերակը ԱՄՆ-ում արժե 129 դոլար: Անլար լիցքավորման պատյանով տարբերակն արժե 149 դոլար և լրացուցիչ աջակցում է ականջակալի վրա ժեստով ձայնի կարգավորմանը, ինչպես նաև ունի ինքնավար աշխատանքի ավելացված ժամանակ:

AirPods 5-ի նախնական պատվերներն արդեն բաց են, վաճառքը կսկսվի սեպտեմբերի 18-ից:

AirPods 5