USD
361.97
EUR
404.72
RUB
4.2413
GEL
139.19
2026 թ. հոկտեմբերի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Դոնալդ Թրամփը «թշնամի» է անվանել նրանց, ովքեր շարունակում են օգտագործել «արհեստական բանականություն» տերմինը

Այսօր, 14:34
Սպիտակ տունը «գերբանականության» փոխարեն «ԱԲ» տերմինն օգտագործողին «թշնամի է» համարում, ասել է Թրամփը
Դոնալդ Թրամփը «թշնամի» է անվանել նրանց, ովքեր շարունակում են օգտագործել «արհեստական բանականություն» տերմինը
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «գերբանականություն» (Super Intelligence - SI) տերմինի փոխարեն «արհեստական բանականություն» (Artificial Intelligence - AI) տերմինն օգտագործողներին Սպիտակ տունը համարում է «թշնամի»։

«Սպիտակ տունը ԹՇՆԱՄԻ է համարում ցանկացած մեկին, ով լայնորեն ընդունված նոր և ավելի ճշգրիտ «գերբանականություն» տերմինի փոխարեն օգտագործում է «արհեստական բանականություն» տերմինը»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social հարթակում։

2026 թվականի սեպտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ԱՄՆ դաշնային կառավարության տերմինաբանության մեջ «արհեստական ​​բանականությունը» (ԱԲ – Artificial Intelligence) վերանվանվում է «գերբանականություն» (Super Intelligence)։ Համապասխան հրամանագիրը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հրամագրում նշվում է, որ «գերբանականություն» տերմինն առավել ստույգ է արտացոլում այդ տեխնոլոգիաների հեռանկարները, ներուժը և սրընթաց զարգացող հնարավորությունները։