USD
362.14
EUR
407.19
RUB
4.241
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Ինժեներական տեխնոլոգիաներ և ֆիզիկական ԱԲ. ամփոփվել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը

Այսօր, 18:48
Ֆիզիկական ԱԲ-ն, ճարտարագիտությունը և նորարարությունը, ինչպես նաև ինժեներական ներուժի ու միջազգային փորձի միավորումը դարձել են «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի առացքային թեմաները
Ինժեներական տեխնոլոգիաներ և ֆիզիկական ԱԲ. ամփոփվել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ֆիզիկական ԱԲ-ն, ճարտարագիտությունը և նորարարությունը, ինչպես նաև ինժեներական ներուժի ու միջազգային փորձի միավորումը դարձել են «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի առացքային թեմաները։

Ճարտարագիտական շաբաթը անցկացվել է հոկտեմբերի 2–4-ը Երևանում և Վանաձորում` համախմբելով Հայաստանի ճարտարագիտության ոլորտի մասնագետներին, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, գիտահետազոտականև կրթական հաստատություններին, միջազգային գործընկերներին, ինչպես նաև ճարտարագիտական ընկերություններին։

Ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի` այս տարվա միջոցառման խորագիրն էր «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունն իրական աշխարհում»։ Քննարկումների և ցուցադրությունների առանցքում էր արհեստական բանականության՝ թվային միջավայրից դեպի ֆիզիկական համակարգերանցումը և այդ ուղղությամբ նորարարական տեխնոլոգիական լուծումների զարգացումը։

Armenia – Engineering Week 2026

Միջոցառման բացմանը ելույթ ունենալով՝ ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանև արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նշեց արհեստական բանականության աճող դերը ոլորտի զարգացման համար ձևավորվող հնարավորություններին և ճարտարագիտության հետ դրա փոխկապակցվածությունը։

«Հայաստանի տեխնոլոգիական ներուժի հաջորդ կարևոր քայլըմեր ինժեներական կարողություններն ավելի ամուր կապելն է համաշխարհային տեխնոլոգիականշղթաների հետ», – ասել է նախարարը։

Armenia – Engineering Week 2026

Բացման արարողությանը հաջորդեցինմիջազգային փորձագետների բանախոսություններ և Ֆիզիկական ԱԲ-ին նվիրված ճարտարագիտականպանելային քննարկումներ, անդրադարձ կատարվեց գիտության, ինժեներության և նորագույնտեխնոլոգիաների փոխկապակցվածությանը։

Հատուկ ուշադրություն դարձվեց Ֆիզիկական ԱԲ-ն կիրառմանը ֆիզիկական համակարգերում խելացի արտադրության համար հնարավորությունների ստեղծմանը։

Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտականկենտրոնի տնօրեն Գուրգեն Մարդոյանը նշեց, որ արհեստական բանականության զարգացումը պետք է ուղեկցվի դրա կիրառությունից ստացվող շոշափելի արդյունքով։

Նրա խոսքով` հիմնական խնդիրն է արհեստական բանականության միջոցով վերաիմաստավորել գործընթացները՝ փոխել դրանք, կատարելագործել և շոշափելի օգուտներ ստանալ։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ»-ի ծրագիրը ներառեց ճարտարագիտական և բարձր տեխնոլոգիական ցուցադրություններ, թեմատիկ պանելային քննարկումներ, աշխատարաններ և շրջայցեր։

Միջոցառման եզրափակիչ օրը՝ հոկտեմբերի 4-ին, միջոցառումները շարունակվեցինՎանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ոչչը հիմնականում նվիրված էր տարբեր ուղղություններում երիտասարդության դերին և ներգրավվածությանը։

Միջոցառման ընթացքում Հայաստանի ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանն ընդգծեց ստեղծագործականության և նորարարության զարգացման կարևորությունը ինժեներական խնդիրների լուծման գործում:

«Մենք պետք է կարողանանք երևակայել, ստեղծագործել, նորարարություններ մշակել և դրանք կիրառել պրակտիկայում», - ասաց Սալաթյանը: «

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից։