#ՍՈՑՑԱՆՑ
Արամ Գաբրելյանովը ֆեյսբուքի սեփական անալոգն է գործարկելու
Մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի Life.ru նախագիծը կզարգանա որպես սոցիալական ցանց և իրեն կներկայացնի որպես Facebook–ի և «Վկոնտակտե»–ի մրցակից, RNS–ին է պատմել Life.ru–ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պոպովը։ Գործարկումը ծրագրվում է գարնանը։Անշրջահայաց գործողությունները սոցցանցերում կարող են վտանգել Հայաստանի անվտանգությունը. փորձագետ
Հայաստանի քաղաքացիների անշրջահայաց շփումը սոցցանցերում և անձնական տեղեկության ներկայացումը սպառնալիք է հանրապետության անվտանգության համար, երեքշաբթի լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։Հայաստանի ԱԱԾ. Հակառակորդը չի հրաժարվել սոցցանցերում հետախուզական-քայքայիչ գործունեություն իրականացնելուց
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը երեքշաբթի հայտարարություն է տարածել, որում նախազգուշացնում է համաքաղաքացիներին այն մասին, որ հակառակորդը դեռ չի հրաժարվել սոցցանցերում հետախուզական-քայքայիչ գործունեության իրականացման մարտավարությունից:Հաքերները պնդում են, որ իրենց հաջողվել է խափանել մի շարք սոցցանցերի, այդ թվում` Facebook–ի աշխատանքը
Ավելի վաղ Malaysia Airlines ավիաընկերության կայքը կոտրած և, հավանաբար, «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունեցող հաքերները պնդում են, որ իրենց հաջողվել է խափանել մի շարք սոցցանցերի, այդ թվում` Facebook–ի և Instagram–ի աշխատանքը։«ВКонтакте»-ի նոր գլխավոր տնօրեն է դարձել Բորիս Դոբրոդեևը
Բորիս Դոբրոդեևը նշանակվել է ռուսական խոշոր «В Контакте» սոցիալական ցանցի գլխավոր տնօրենի պաշտոնում, Անդրեյ Ռոգոզովը դարձել է գործառնությունների տնօրեն։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։«Вконтакте» սոցցանցում ավելի քան 226 հազար account է սառեցվել
«Вконтакте» սոցցանցում ավելի քան 185 հազար account է սառեցվել, որոնք կապված են Mail.ru փոստային համակարգին, ինչպես նաև՝ 31 հազար account, որոնք կապված են «Яндекс.Почта» փոստային համակարգին և ևս 10 հազար account, որոնք կապ ունեն Gmail համակարգի հետ: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է սոցցանցի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը:Սոցիալական ցանցերի խաղերի լսարանը մասամբ անցնում է բջջային սարքերի խաղերին
Ռուսաստանում 2013թ.-ին սոցիալական ցանցերի խաղերի շուկան աճել է 18 տոկոսով՝ հասնելով 416 մլն դոլարի, նշում են Mail.ru Group-ի փորձագետները: Վերջին երեք տարում շուկան հնգակի աճ է գրանցել՝ 2010թ.-ին գրանցված 84 մլն դոլարից: Միաժամանակ սոցիալական խաղերի շուկայի աճը սկսել է դանդաղել: Եթե 2011թ.-ին այն աճել էր 180 տոկոսով՝ հասնելով 236 մլն դոլարի, ապա 2012թ.-ի նրա աճը կազմել է 50 տոկոս, իսկ շուկայի ծավալը՝ 353 մլն դոլար, հաղորդում է «Վեդոմոստին»:Դուրովը արտասահմանում նոր սոցցանց կստեղծի
Պավել Դուրովը TechCrunch արևտմյան տեխնոբլոգին պատմել է, որ նոր սոցիալական ցանց կստեղծի Ռուսաստանի սահմաններից դուրս։ Նա չի նախատեսում վերադառնալ հայրենիք, քանի որ «երկիրն այսօր անհամատեղելի է ինտերնետային բիզնեսի հետ», հաղորդում է rbcdaily.ru–ն։Նորություններ 1 - 20 of 34
First | Prev. | 1 2 | Next | Last