Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ և ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց
Այսօր,
21:45
Վարչապետը նաև հայտնեց, որ նախատեսվում է ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կկարողանա սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ և ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց , հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար` միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար», - ասաց Փաշինյանը Փարիզում անցկացվող Միջազգային տիեզերական գագաթնաժողովի շրջանակում «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը։
Վարչապետը նաև հայտնեց, որ նախատեսվում է ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կկարողանա սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։
«Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ», - ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հայտարարեց նաև, որ Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։
Վարչապետը հիշեցրեց, որ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։
«Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ HAYASAT-1-ին, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։ 2026-2031 թվականների Հայաստանի Կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ», - ընդգծեց Փաշինյանը: