USD
364.26
EUR
422.18
RUB
4.2019
GEL
138.9
2026 թ. սեպտեմբերի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, ԱԲ. Երևանի շուրջ 1000 երեխայի համար նոր STEAM ծրագիր է մեկնարկում

Այսօր, 14:08
Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր STEAM արտադասարանական ծրագիր՝ Երևանի շուրջ 1000 երեխաների համար
Ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, ԱԲ. Երևանի շուրջ 1000 երեխայի համար նոր STEAM ծրագիր է մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր STEAM արտադասարանական ծրագիր՝ Երևանի շուրջ 1000 երեխաների համար։

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն կունենան բացահայտելու նոր ոլորտներ և սովորելու ռոբոտաշինություն, ծրագրավորում, Արհեստական բանականություն, 3D մոդելավորում, Էլեկտրոնիկա և թվային երաժշտություն։

Մանրամասների և մասնակցության համար զանգահարել 1-05 կամ դիմել ձեր վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին։