USD
364.19
EUR
422.53
RUB
4.1972
GEL
139.2
2026 թ. սեպտեմբերի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին

Այսօր, 10:59
Ucom-ը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ, հանդես է գալիս որպես «Coca-Cola Fest 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ucom-ը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ, հանդես է գալիս որպես «Coca-Cola Fest 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր։ Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 5-ին, 13։00-ից 23։00-ը՝ Yerevan Park-ում (Մոնթե Մելքոնյան 31)։

Փառատոնի տարածքում որակյալ կապ ապավովելուց բացի, Ucom-ը կներկայանա նաև հատուկ տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն կունենան հանգստանալու, լուսանկարվելու ԱԲ տեխնոլոգիայով ֆոտոխցիկում, լիցքավորելու հեռախոսները, խաղալու սեղանի թենիս և ստանալու տարբեր անակնկալներ։ Տաղավարը կդառնա փառատոնի վառ կետերից մեկը՝ ապահովելով յուրօրինակ թվային փորձառություն բոլոր այցելուների համար։

«Ucom-ի համար կարևոր է երիտասարդներին առաջարկել ոչ միայն արագ և որակյալ կապ ու ժամանակակից թվային լուծումներ, այլև նոր փորձառություններ և շփման հնարավորություններ։ Ուրախ ենք լինել փառատոնի տեխնոլոգիական գործընկերը և մեր հնարավորություններով նպաստել մասնակիցների յուրահատուկ փորձառությանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի տաղավարում կազմակերպվող մրցույթների հաղթողները՝ այլ մրցանակների թվում, կստանան նաև Level Up+ 2500 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու վաուչեր։

Ucom-ը շարունակելու է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին՝ նպաստելով տեխնոլոգիաների և ժամանակակից ժամանցային ձևաչափերի համադրմանը։