USD
364.26
EUR
422.18
RUB
4.2019
GEL
138.9
2026 թ. սեպտեմբերի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Apple-ը սեպտեմբերին կներկայացնի նոր ծալովի iPhone Ultra-ն

Այսօր, 17:17
Apple-ը սեպտեմբերի 9-ին կներկայացնի iPhone-ի նոր մոդելը
Apple-ը սեպտեմբերին կներկայացնի նոր ծալովի iPhone Ultra-ն

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Apple-ը սեպտեմբերի 9-ին կներկայացնի iPhone-ի նոր մոդելը, որը, ինչպես լայնորեն սպասվում է, կլինի «iPhone Ultra» անվանումով ծալովի սմարթֆոնը, հայտնում է Euronews-ը։

Տեխնոլոգիական հսկայի համար սա կլինի առաջին մուտքը ծալովի հեռախոսների շուկա։ Նոր մոդելը կունենա երկու էկրան՝ ներքին՝ 19,8 սանտիմետր անկյունագծով, որը կբացվի գրքի նման, և արտաքին՝ 13,5 սանտիմետր անկյունագծով էկրան՝ սմարթֆոնի սովորական օգտագործման համար։

Սմարթֆոնը կունենա նաև չորս տեսախցիկ՝ երկուսը հետևի վահանակին, մեկը՝ ներքին հատվածում, ևս մեկը՝ առջևում` սելֆիների համար։

Ակնկալվում է, որ iPhone Ultra-ն կստանա Apple-ի նորագույն A20 Pro պրոցեսորը, որը, ըստ սպասումների, 18%-ով ավելի արագ կլինի և 30%-ով ավելի քիչ էներգիա կսպառի, քան նախորդ սերնդի A19 Pro-ն։ Նշվում է, որ այդ պրոցեսորը կօգտագործվի նաև առաջիկա առաջատար iPhone 18 Pro և Pro Max մոդելներում։

Ըստ տարածվող լուրերի՝ iPhone Ultra-ն կունենա ասիմետրիկ անկյուններ։ Տարվա սկզբին համացանցում հայտնված պաշտպանիչ ապակիների պատկերներում ձախ կողմում ուղիղ, իսկ աջ կողմում՝ կլորացված անկյուններ էին երևում։