USD
364.32
EUR
424.36
RUB
4.2392
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ

Այսօր, 17:19
Նոր ուսումնական տարին՝ նոր հնարավորություններով. Team Telecom Armenia-ն հանդես է գալիս Back to School հատուկ առաջարկով
Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Նոր ուսումնական տարին՝ նոր հնարավորություններով. Team Telecom Armenia-ն հանդես է գալիս Back to School հատուկ առաջարկով՝ ձեռք բերելով Honor Magic 8 Lite սմարթֆոնը ամսական սկսած 2850 դրամից՝ հաճախորդները կստանան նաև Honor Choice մեծ անլար ականջակալ և Honor Choice 2i սմարթ ժամացույց, ինչպես նաև 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսով, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամոււլի ծառայությունը։

Honor Magic 8 Lite-ը համատեղում է ժամանակակից դիզայնը, հզոր տեխնիկական հնարավորություններն ու դիմացկունությունը՝ դարձնելով այն հարմար ուղեկից ինչպես ուսումնական տարվա ինտենսիվ առօրյայում, այնպես էլ ժամանցի և հաղորդակցության համար։

Սմարթֆոնը հագեցած է 108 ՄՊ AI տեսախցիկով, որն ապահովում է բարձրորակ լուսանկարներ, իսկ 7500 մԱժ մարտկոցը՝ երկարատև աշխատանք։ Սարքն աշխատում է նաև նորագույն 5G ցանցում, ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն`մինչև 16 ԳԲ ընդլայնման հնարավորությամբ, 512 ԳԲ ներքին հիշողություն և ջրի ու փոշու նկատմամբ հզոր պաշտպանություն։ Honor Magic 8 Lite-ը նաև նախատեսված է մինչև 2.5 մետր բարձրությունից ընկնելուն դիմակայելու համար։

«Այսօր տեխնոլոգիաները կրթական գործընթացի անբաժանելի մասն են․ դրանք հնարավորություն են տալիս սովորելու ավելի արագ, բացահայտելու նոր գիտելիքներ, լինելու կապի մեջ և օգտվելու կրթական բազմաթիվ ռեսուրսներից՝ ցանկացած վայրից։ Մեր Back to School առաջարկով ցանկանում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկն ավելի հարմար ու տեխնոլոգիական դարձնել՝ մեկ առաջարկում համադրելով սմարթֆոնը, անհրաժեշտ աքսեսուարներն ու ինտերնետը»,– նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:

Honor Magic 8 Lite-ը հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից։

Առաջարկը գործում է 14.08.2026-ից մինչև 30.09.2026-ը ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։