USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Apple-ը թույլ է տվել սակարկել iPhone գնելիս, գրում են ԶԼՄ–ները

10.08.2012, 14:46
Apple ընկերությունը թույլ է տվել iPhone 4S–ի և iPhone 4 –ի գնորդներին սակարկել ԱՄՆ–ի իր մանրածախ ցանցի ֆիրմային խանութներում, հաճախորդները կարող են 50 դոլար զեղչ ստանալ սմարթֆոնների համար, տեղեկացրել է MacRumors կայքը։
Apple-ը թույլ է տվել սակարկել iPhone գնելիս, գրում են ԶԼՄ–ները
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը թույլ է տվել iPhone 4S–ի և iPhone 4 –ի գնորդներին սակարկել ԱՄՆ–ի իր մանրածախ ցանցի ֆիրմային խանութներում, հաճախորդները կարող են 50 դոլար զեղչ ստանալ սմարթֆոնների համար, տեղեկացրել է MacRumors կայքը։

Apple Store–ի զեղչ ստանալու համար գնորդը պետք է միայն նշի, թե որտեղ է ավելի ցածր գնապիտակ տեսել։ ԱՄՆ–ում iPhone 4S և iPhone 4 մի քանի մոդելների համար նախատեսված ստանդարտ գնից 50 դոլար զեղչ են արդեն առաջարկում Sprint օպերատորը, Target, Best Buy, Radio Shack ռիթեյլերները։

Զեղչ ստանալու հնարավորությունը նշված է Apple Store խանութների անձնակազմի համար նախատեսված ներքին հրահանգներում և ոչ մի կերպ չի գովազդվում ընկերության կողմից։ Մասնագետները գնի նվազումը կապում են նոր սերնդի iPhone–ի սպասվող գործարկման հետ, ըստ խոսակցությունների, նորույթի շնորհանդեսը կլինի սեպտեմբերի կեսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Macworld պարբերականը հաստատել է զեղչային ծրագրի առկայությունը, որը չի տարածվում Apple Store օնլայն խանութների միջոցով արված գնումների վրա։ Բջջային օպերատորի հետ կնքված պայմանագրով` iPhone 4S –ի նոր գինը կազմում է 150–350 դոլար (կախված ներկառուցված հիշողության ծավալից), iPhone–ինը` 50 դոլար։

ՌԻԱ Նովոստիի կողմից հարցված ռուսական ռիթեյլերների ներկայացուցիչները չեն մեկնաբանել Ռուսաստանի Apple–ի գնային քաղաքականությունը։ Փաստացիորեն վերջին շրջանում Ռուսաստանում iPhone 4S–ի գնային փոփոխություններն աննշան էին, դա են վկայում հենց ռիթեյլերները, և «Յանդեքս.Մարկետի» տվյալները։

Apple–ը սովորաբար իր արտադրանքի գները չի նվազեցնում մինչև հաջորդ սերնդի սարքավորումների գործարկումը, այնպես որ ներկա քայլը բավական ոչ ստանդարտ է կալիֆոռնիական ընկերության համար, նշում է Wall Street Journal–ը։

Վերջին եռամսյակի արդյունքները Apple–ի համար ավելի վատն էին, քան վերլուծաբանների սպասելիքները` մասամբ սմարթֆոնի նոր տարբերակի շուտ գործարկման մասին խոսակցությունների հիման վրա iPhone–ի վաճառքների անկման պատճառով։

Ենթադրվում է, որ հաջորդ սերնդի iPhone–ն առավել մեծ և ուղղահայաց ձգված էկրան կունենա, իսկ ապարատի կորպուսի հաստությունը կփոքրանա մի քանի միլիմետրով։ Մյուս հավանական նորարարությունների թվում փորձագետները նշում են LTE, NFC տեխնոլոգիաների, ինչպես նաև nanoSIM նոր ստանդարտի փոքրացված SIM քարտերի հնարավորությունը։ Ակնկալվում է, որ Apple–ի հերթական նորույթը շուկա կհանվի ընթացիկ տարվա սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։

Եթե հավատանք խոսակցություններին, այս աշունը Apple բջջային տեխնիկայի լայնածավալ թարմացման ժամանակամիջոցը կդառնա։ Ենթադրվում է, որ ընկերությունը ոչ միայն կավելացնի iPhone/iPod Touch էկրանի սովորական անկյունագիծը, ինչպես նաև iPad Mini կոմպակտ պլանշետ կներկայացնի, այլ նաև կգործարկի նոր, նախորդի հետ անհամատեղելի սնուցման բաշխման համակարգ։ –0