iPod–ի ամենաառաջին մոդելը սկսել են վաճառել 12 տարի առաջ
12.11.2013,
14:15
Նախորդ կիրակի լրացել է iPod–ի ամենաառաջին մոդելի վաճառքների տասներկու տարին` 2001 թվականի նոյեմբերի 10–ին Apple–ը սկսել է իր համար բոլորովին նոր սարքի` նվագարկիչի վաճառքները, որն իսկական հեղափոխություն է կատարել նմանատիպ սարքերի ոլորտում, հաղորդում է iphones.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ կիրակի լրացել է iPod–ի ամենաառաջին մոդելի վաճառքների տասներկու տարին` 2001 թվականի նոյեմբերի 10–ին Apple–ը սկսել է իր համար բոլորովին նոր սարքի` նվագարկիչի վաճառքները, որն իսկական հեղափոխություն է կատարել նմանատիպ սարքերի ոլորտում, հաղորդում է iphones.ru–ն։
Այժմ` տասներկու տարի անց, iPod–ի վաճառքները լրջորեն կրճատվում են, և, ամենայն հավանականությամբ, սարքը պարզապես սպառել է իրեն։ Նշված նյութում ևս մեկ անգամ հիշենք Apple–ի վերելքն ու անկումը։
Վաճառքների մեկնարկից մի քանի շաբաթ առաջ 2001 թվականին Սթիվ Ջոբսը ներկայացրել էր նոր և հեղափոխական սարքեր երաժշտություն լսելու համար։ Սթիվն այն ժամանակ խոստացել էր, որ iPod–ով «երաժշտություն լսելն այլևս երբեք առաջվանը չի լինի»։ Եվ նա չէր սխալվում։ Ֆլեշ–հիշողությամբ կոմպակտ նվագարկիչը պայթած ռումբի ազդեցություն ունեցավ։ Միայն առաջին ֆինանսական եռամսյակում ընկերությանը հաջողվեց վաճառել 125 հազար նվագարկիչ։
Սարքի գինը կազմում էր 399 դոլար։ Այդ գումարով գնորդները գնում էին 5 ԳԲ ներկառուցված հիշողություն և «բարձր թողունակության» էկրան (160 х128 պիքսել)։ iPod–ը համակարգչին միանում էր FireWire ինտերֆեյսով։ Հավաքածուն ներառում էր iTunes 2–ով սկավառակ, ականջակալներ և լիցքավորիչ։ Գործարկումից հետո առաջին յոթ ամիսներին նվագարկիչը Windows–ի հնարավորություն չուներ։
iPod–ի հաջորդ սերունդը թողարկվեց 2003 թվականի ապրիլին և ստացավ նոր ու մեզ բոլորիս համար սովորական մալուխի միացման բնիկ։ Վերջինն արդեն կարող էր օգտվել ոչ միայն FireWire–ից, այլ նաև USB–ից։ Արդեն նույն տարվա սեպտեմբերին Apple–ին հաջողվեց վաճառել մեկմիլիոներորդ iPod–ը։ Իսկ 2004 թվականին իրացվեց 4.4 միլիոն նվագարկիչ։ Այնուհետև վաճառված iPod–ների թիվը հասավ 22.5 և 39.4 միլիոնի 2005 և 2006 թվականներին։
iPod–ի հաջողությունը մեծ ազդեցություն ունեցավ iTunes երաժշտական խանութի զարգացման վրա, որը հետագայում վերածվեց հավելվածների, ֆիլմերի, սերիալների և գրքերի խանութի։ Նույնիսկ iPhone–ը շահ հարցերում իր հաջողության համար պարտավոր է iPod–ի մի քանի սերունդներին, որոնք չլսված ճանաչում էին վայելում։ Apple–ն իր առաջին հեռախոսը ներկայացրեց 2007 թվականին, երբ նվագարկիչն ամբողջ աշխարհում իրացվեց 100 միլիոն օրինակով։
Դա Apple–ի նվագարկիչների շարքի մայրամուտն էր։ iPhone–ի, իսկ այնուհետև iPad–ի վաճառքներն աստիճանաբար դուրս էին մղում iPod–ը շուկայից։ Հարկ է նշել, որ Apple–ն ինքն էր հրահրում անցնել օգտագործողներին iPhone–ի` տալով iPod touch–ի օգնությամբ iOS փորձարկելու հնարավորությունը։ Գնելով սենսորային մեծ էկրանով iPod որպես BlackBerry և Nokia սեփական սմարթֆոնների հավելում` օգտագործողները ոգևորվում էին Apple բջջային համակարգից և որպես հաջորդ սմարթֆոն iPhone էին ձեռք բերում։
Այժմ iPod–ն արդեն ոչ թե առանձին սարք է, այլ iPhone–ի և iPad–ի iOS–ում ներկառուցված հավելված։ Նվագարկիչների վաճառքներն անկում ապրեցին վերջին տարիներին։ Այս ֆիսկալային տարվա արդյունքներով, Apple–ն առաջին անգամ տասը տարիների ընթացքում ավելի մեծ թվով Mac համակարգիչներ է վաճառել, քան iPod նվագարկիչներ։ Ընկերությունում հասկանում են, թե այդ ամենն ուր է տանում։ Նվագարկիչների թարմացումներ այս տարի չեն եղել։ iPod–ը տասներկու տարվա ընթացքում ստեղծել է հիմք, որի վրա Apple–ը կարողացել է նվաճել շուկան իր սմարթֆոններով և պլանշետներով։ Իսկ առանձին նվագարկիչի համար այդ շուկայում տեղ արդեն գործնականորեն չկա։ -0-