USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Հայտնի է iPhone 18 Ultra նոր ծալովի սմարթվոնի թողարկման ամսաթիվը

29.04.2025, 13:20
AppleTrack ալիքի հեղինակ Սեմ Քելը ներկայացրել է առաջիկա ծալովի Apple սմարթֆոնի բարձրորակ ռենդերները
Հայտնի է iPhone 18 Ultra նոր ծալովի սմարթվոնի թողարկման ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ AppleTrack ալիքի հեղինակ Սեմ Քելը ներկայացրել է առաջիկա ծալովի Apple սմարթֆոնի բարձրորակ ռենդերները, որը, ըստ դիզայների, կկոչվի iPhone 18 Ultra։

Կոնցեպտային պատկերները հիմնված են վերջին լուրերի և արտահոսքերի վրա։ Ռենդերները ցույց են տալիս սարքը՝ կողմերի ոչ ստանդարտ հարաբերակցությամբ, ինչի արդյունքում գաջեթը նմանվում է iPad պլանշետի։ Բացի այդ, դիզայները ներկայացրել է ծալովի էկրանով սարք՝ առանց ծալքի։ Ըստ լուրերի, հենց այս սահմանափակումն է խանգարել Apple-ին թողարկել ծալովի iPhone, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով iGuides.ru-ին։

Ռենդերների համաձայն՝ սարքը կարող է ունենալ միացման կոճակ՝ ներկառուցված Touch ID մատնահետքի սկաներով։ Հատկանշական է, որ ներքին էկրանի համար սելֆիի տեսախցիկ չկա, կամ այն ​​կլինի էկրանի տակ։

Ըստ լուրերի՝ iPhone Fold-ը կունենա 5.5 դյույմանոց արտաքին և 7.8 դյույմանոց ծալովի դիսփլեյ, 2 նմ Apple A20 Pro պրոցեսոր, 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, մինչև 1 ՏԲ ներքին հիշողություն և հետևի երկու տեսախցիկներ։ Սարքը նախատեսվում է թողարկել 2026 թվականին։