USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Apple–ը նոր iPhone–ը կներկայացնի սեպտեմբերի 9–ին

10.08.2015, 13:02
Apple–ը սեպտեմբերի առաջին տասնօրյակին մամուլի ասուլիս կանցկացնի, որի ժամանակ կներկայացնի iPhone սմարթֆոնի նոր տարբերակը և նոր Apple TV–ն, հայտնում է BuzzFeed News–ը` հղում անելով լրատվական աղբյուրներին։ Հավանական ամսաթիվը սեպտեմբերի 9–ն է։
Apple–ը նոր iPhone–ը կներկայացնի սեպտեմբերի 9–ին
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Apple–ը սեպտեմբերի առաջին տասնօրյակին մամուլի ասուլիս կանցկացնի, որի ժամանակ կներկայացնի iPhone սմարթֆոնի նոր տարբերակը և նոր Apple TV–ն, հայտնում է BuzzFeed News–ը` հղում անելով լրատվական աղբյուրներին։ Հավանական ամսաթիվը սեպտեմբերի 9–ն է։

Ինտերնետ–պարբերականը հիշեցնում է, որ նախորդ տարի նմանատիպ միջոցառումը կրկին անցկացվել է սեպտեմբերի 9–ին։

Apple–ը պաշտոնական հաստատում կամ հերքում չի հրապարակել։

Apple–ի գործունեությանը հետևող այլ պարբերականները նշում են, որ BuzzFeed սովորաբար չի սխալվում ամսաթվերի կանխատեսումների հարցում։

Հաջորդ սերնդի iPhone–ը կունենա Force Touch պաշտպանված էկրաններ, A9 պրոցեսոր, կատարելագործված խցիկ և LTE ավելի արագ կապ։

Էական փոփոխություններ են սպասվում Apple TV–ում`  A8 նոր պրոցեսոր, App Store խանութի ամբողջական հասանելիություն, սենսորային հեռակառավարման վահանակ և  Siri ձայնային մոդուլի ինտեգրում։

Չի բացառվում, որ Apple–ը կարող է նաև iPad պլանշետային նոր համակարգիչ ներկայացնել ։

Եթե մամուլի ասուլիսն իրականում կայանա սեպտեմբերի 9–ին, Apple–ը, ամենայն հավանակնությամբ, կսկսի նոր iPhone–ի և Apple TV–ի նախնական պատվերներ ընդունել արդեն սեպտեմբերի 11–ին։