Ծանուցումից մեկ օր առաջ Apple–ը «բերանից թռցրել է» նոր iPad Air 2–ի բնութագրերը
16.10.2014,
17:58
Նոր iPad Air 2–ը և iPad mini 3–ը զինված կլինեն Touch ID մատնահետքի ցուցիչով և կաշխատեն iOS 8.1 օպերացիոն համակարգի նորացված տարբերակով, հաղորդում է Cnews.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր iPad Air 2–ը և iPad mini 3–ը զինված կլինեն Touch ID մատնահետքի ցուցիչով և կաշխատեն iOS 8.1 օպերացիոն համակարգի նորացված տարբերակով, հաղորդում է Cnews.ru–ն։
Apple–ն այս լուրերը պատահաբար հրապարակել է iPad–ով iOS 8–ի աշխատանքի վերաբերյալ` App Store–ում անվճար տարածվող հրահանգում։ Այս հոդվածի հրապարակման պահին Apple–ն արդեն հեռացրել էր նոր պլանշետներին վերաբերող տեղեկությունը։
Հատկանշական է, որ նոր պլանշետների մասին տվյալների արտահոսքն Apple–ը թույլ է տվել Android–ով աշխատող Nexus նոր սմարթֆոնների և պլանշետների ծանուցման հետ միաժամանակ։
Ուղեցույցում նշված էր, որ iPad Air 2–ի հաստությունը կկազմի ընդամենը 7 մմ, այսինքն կես միլիմետր պակաս առաջին սերնդի պլանշետի համեմատ, հայտնում է GottaBeMobile–ը։ Համեմատության համար կարելի է նշել, որ iPhone 6–ի հաստությունը կազմում է 6.9 մմ, իսկ iPhone 5s–ինը` 7.6 մմ։
Ենթադրվում է, որ iPad Air 2–ի սնուցման և ձայնի բարձրության կոճակները մի փոքր ընկղմված կլինեն կաղապարի մեջ, իսկ բարձրախոսը երկու շարք անցքերի փոխարեն կունենա ավելի մեծ տրամագծի անցքերի մեկ շարք։ Ձայնի կողմնորոշման/անջատման կոճակն iPad Air 2–ը չի ունենա, բայց այդ կոճակը կմնա iPad mini 3–ում, գրում է MacRumors–ը։
Բացի այդ, iPad Air 2–ը կարող է ունենալ 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ Apple A8X պրոցեսոր (ինչը կրկնակի ավելի է նախորդ սերնդի համեմատ), Apple Pay ոչ կոնտակտային վճարումների ֆունկցիայի հնարավորություն և հակափայլատակող ծածկույթ, ավելացնում է Cult of Mac–ը։
PhoneArena–ի կարծիքով, iPad mini 3–ում Apple ընկերությունը կարող է բարելավել էկրանի գունափոխանցումը, որն առայժմ զիջում է iPad Air–ին։ Պարբերականը նաև ենթադրում է, որ iPad mini 3–ը նաև կստանա նորացված ապարատային հատված (A8X)։
Ուղեցույցում խոսվել է նաև iPad Air 2–ում Burst Mode խցիկի մասին։ iPhone 5s–ում առաջին անգամ հայտնված այդ ռեժիմը թույլ է տալիս մեկ վայրկյանում 10 լուսանկար անել։ Burst Mode ֆունկցիան անցել է նաև iPhone 6 և iPhone 6 Plus, բայց դեռևս չի հայտնվել Apple պլանշետի վրա։
iPad mini 3–ում Burst Mode–ի առկայության մասին ոչինչ չի նշվել։
Նոր պլանշետների պաշտոնական ծանուցումը լինելու է այսօր` հոկտեմբերի 16–ին։ Այն կկայանա Կալիֆոռնիայում, Apple–ի` Կուպերտինոյի կենտրոնակայանում ժամը 10–ին (Երևանի ժամանակով` 21։00–ին)։ -0-