ԱՄՆ-ում Samsung-ի արտադրանքի վաճառքի արգելքը կարող է գործել սեպտեմբերին
30.08.2012,
15:13
Կալիֆոռնիայի շրջանային դատարանը դեկտեմբերի վեցին նշանակել է ԱՄՆ-ի տարածքում Samsung ընկերության բջջային սարքերի վաճառքի անժամկետ արգելքի սահմանման լսումները: Samsung-ը նախորդ շաբաթ մեղավոր է ճանաչվել Apple ընկերության դիզայնի և տեխնոլոգիաների անօրինական օգտագործման մեջ, հաղորդում է digit.ru-ն` հղում անելով FOSS Patents բլոգին:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Կալիֆոռնիայի շրջանային դատարանը դեկտեմբերի վեցին նշանակել է ԱՄՆ-ի տարածքում Samsung ընկերության բջջային սարքերի վաճառքի անժամկետ արգելքի սահմանման լսումները: Samsung-ը նախորդ շաբաթ մեղավոր է ճանաչվել Apple ընկերության դիզայնի և տեխնոլոգիաների անօրինական օգտագործման մեջ, հաղորդում է digit.ru-ն` հղում անելով FOSS Patents բլոգին:
Դատարանի կողմից Apple-ի պատենտների խախտմամբ ստեղծված Samsung-ի պրոդուկտների վաճառքի մշտական արգելքի սահմանման հարցի դիտարկումը շուկայի երկու առաջատարների ընդհարման հաջորդ փուլն է ատենակալների վճռից հետո:
Բացի այդ, դեկտեմբերի 6-ին նշանակած լսումների ծանուցումը ներառում է նաև Apple պահանջով Samsung-ի գործողություններում, ըստ ատենակալների, առկա ենթատեքստի կապակցությամբ փոխհատուցման գումարի հարցի քննարկումը: Ատենակալների կողմից Apple-ի օգտին սահմանած փոխհատուցման նախնական չափը կազմում է 1,05 միլիարդ դոլար: Ամերիկյան օրենսդրության համաձայն, դատարանը կարող է պատենտային հայցով վնասի նախնական չափն ավելացնել առավելագույնը երեք անգամ, նշում է FOSS Patents-ի փորձագետ Ֆլորիան Մյուլլերը (Florian Mueller):
Ընկերությունների պատենտային գլոբալ դիմակայությունը տևում է նախորդ տարվա գարնանից, երբ Apple-ն իր մրցակցին մեղադրել է iPhone սմարթֆոնների և iPad պլանշետային համակարգիչների արտաքին տեսքի և ինտերֆեյսի տարրերի կրկնօրինակման մեջ: Նախորդ շաբաթ ամերիկացի ատենակալներն անցան հայցվորների կողմը` մերժելով հարավկորեական կոնցեռնի հակընդեմ բոլոր պահանջները:
Քանի դեռ դատավարությունը դեռ չի ավարտվել, Apple-ը կարող է հասնել Samsung-ի պրոդուկտների ժամանակավոր արգելմանը: Երկուշաբթի Apple-ը հրապարակել է Samsung-ի այն ութ մոդելները (որոնց թվում են, մասնավորապես, Galaxy S 4G-ն և Galaxy S2 Epic 4G-ն), որոնց նկատմամբ մտադիր է ժամանակավոր արգելքի հասնել դատական լսումների ընթացքում: ԱՄՆ-ի տարածքում այդ սմարթֆոնների վաճառքի արգելման լսումները, դատական նիստների նախնական ժամացուցակի համաձայն, կարող են կայանալ արդեն սեպտեմբերի 20-ին:
Բացի այդ, նույն օրը կարող է լուծվել նաև ԱՄՆ-ում Apple-ի պահանջով, Galaxy Tab 10.1 պլանշետի վաճառքի ժամանակավոր արգելքի հարցը: Galaxy Tab 10.1-ի արգելք պահանջելու հիմքերը Սամսունգում առաջացան նրանից հետո, որբ ատեննակալները չգտան Apple պատենտի խախտումներ պլանշետային համակարգչի դիզայնում:
Սմարթֆոնների համաշխարհային շուկայում, IDC վերլուծական ընկերության տվյալների համաձայն, առաջատար է Samsung-ը, որին այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով բաժին է ընկնում հետբեռնած սարքերի մոտ մեկ երրորդը: Պլանշետային համակարգիչների հատվածում բացարձակ առաջատար է Apple-ը` նրա iPad պլանշետները նույն ժամանակահատվածում կազմում են շուկայի երկու երրորդից ավելին, վկայում են Strategy Analytics վերլուծական ընկերության տվյալները: -0-