USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Հեղինակավոր ԶԼՄ–ն պարզել է Apple–ի «խելացի ժամացույցի» թողարկման ամսաթիվն ու մանրամասները

20.06.2014, 12:11
Reuters գործակալությունը հայտնել է Apple–ի «խելացի ժամացույցի» զանգվածային արտադրության մեկնարկի և վաճառքի հանելու ամսաթվերը։ Գործակալության տեղեկացմամբ, սարքի արտադրությունը կսկսվի 2014 թվականի հուլիսին։ Այն հավաքելու է Apple–ի ներկայիս գործընկեր Quanta Computer թայվանյան պայմանագրային արտադրողը։ Սարքը վաճառքի կդրվի 2014 թվականի հոկտեմբերին։ Ինչպես հաղորդում է Cnews.ru–ն, այդ ամսաթիվը գործակալությունում հաստատել են միանգամից երկու անկախ աղբյուրներ։
Հեղինակավոր ԶԼՄ–ն պարզել է Apple–ի «խելացի ժամացույցի» թողարկման ամսաթիվն ու մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Reuters գործակալությունը հայտնել է Apple–ի «խելացի ժամացույցի» զանգվածային արտադրության մեկնարկի և վաճառքի հանելու ամսաթվերը։ Գործակալության տեղեկացմամբ, սարքի արտադրությունը կսկսվի 2014 թվականի հուլիսին։ Այն հավաքելու է Apple–ի ներկայիս գործընկեր Quanta Computer թայվանյան պայմանագրային արտադրողը։ Սարքը վաճառքի կդրվի 2014 թվականի հոկտեմբերին։ Ինչպես հաղորդում է Cnews.ru–ն, այդ ամսաթիվը գործակալությունում հաստատել են միանգամից երկու անկախ աղբյուրներ։

Quanta Computer–ը կլինի «ժամացույցի» ամբողջ ծավալի 70 տոկոսի արտադրողը։ Ներկայում Quanta–ն արտադրությունն է կարգավորում։

Առաջին տարվա ընթացքում Apple–ը ծրագրում է շուկա հանել «ժամացույցների» 50 մլն օրինակ։ Բայց այդ ծավալը հետագայում կարող է փոխվել, հայտնում է Reuters–ի աղբյուրը։ Համեմատության համար նշենք, որ նախորդ ֆինանսական տարում Apple–ը վաճառել է 150 մլն  iPhone և 71 մլն iPad։

Սա առաջին անգամն է, որ Apple–ի «խելացի ժամացույցի» արտադրության գործարկման ժամկետի մասին հայտնում է այդքան հեղինակավոր լրատվական գործակալությունը։ Հարկ է նշել, որ ավելի վաղ Reuters–ը բազմիցս հրապարակել է նմանատիպ տեղեկություն Apple–ի ծանուցված այլ նորույթների վերաբերյալ։ Օրինակ, 2012 թվականին գործակալությունը դեռ մեկուկես ամիս առաջ ճշգրիտ հայտնել էր iPhone 5–ի ծանուցման ամսաթիվը` 2012 թվականի սեպտեմբերի 12–ը։

Ինչպես գրում է Reuters–ը, սարքն առայժմ անուն չունի, բայց ԶԼՄ–ներն այն կոչել են iWatch։ Սա կլինի Apple–ի առաջին փորձը, որ նա կարտադրի այնպիսի սարք, որին շատերը թերահավատորեն են մոտենում։ -0-