Հայաստանում նոյեմբերի 14–ին կմեկնարկի iPhone 6–ի և iPhone 6 Plus–ի պաշտոնական վաճառքը
10.11.2014,
13:45
iPhone 6–ի և iPhone 6 Plus–ի պաշտոնական վաճառքը Հայաստանում կմեկնարկի նոյեմբերի 14–ին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Apple–ի պաշտոնական գործընկեր Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. iPhone 6–ի և iPhone 6 Plus–ի պաշտոնական վաճառքը Հայաստանում կմեկնարկի նոյեմբերի 14–ին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Apple–ի պաշտոնական գործընկեր Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Apple ընկերությունը հոկտեմբերի 9–ին ներկայացրել է նոր սերնդի միանգամից երկու iPhone` iPhone 6 և iPhone 6 Plus։ Առաջին սարքն ունի 4.7–դյույմանոց էկրան, երկրորդը` 5.5 դյույմանոց։ Ծրագրվում էր, որ 2014 թվականի վերջին Apple–ը նոր սմարթֆոններ կներկայացնի 115 պետություններում։
Ըստ նրա, iPhone 6 և iPhone 6 Plus գնելու նախնական գրանցումն արդեն սկսվել է, ինչի համար բոլոր ցանկացողները կարող են հայտ լրացնել Orange Armenia ցանկացած խանութում կամ www.apple.com/iphone կայքում։
«Ինչ վերաբերում է iPhone 6 և iPhone 6 Plus–ի գներին` ապա դրանք պաշտոնապես կհրապարակվեն նոյեմբերի 14–ի շնորհանդեսի ընթացքում, բայց դրանք հնարավոր կլինի գնել ավելի ցածր գնով, քան եթե գնեք ոչ պաշտոնական աղբյուրներից»,– ասաց Ժելիբտերը։
Բացի այդ, ինչպես նշեց գլխավոր տնօրենը, «ընկերությունը հետաքրքիր անակնկալ է պատրաստում iPhone–ի նախկին տարբերակների, մասնավորապես, iPhone 4–ի, iPhone 4S–ի, iPhone 5–ի տերերի համար»։
iPhone 6–ն ունի 1334 x 750 թողունակություն (այսինքն, 326 կետ մեկ դյույմում), ինչը համապատասխանում է HD (720p) թողունակությանը։ iPhone 6 Plus–ի էկրանի թողունակությունը 1920 x 1080 պիքսել է (401 կետ մեկ դյույմում) կամ Full HD (1080p)։
iPhone 6–ի հաստությունը կազմում է 6.9 մմ, iPhone 6 Plus –ինը` 7,1 մմ։ Երկու սարքերում էլ օգտագործվում է Retina Display HD էկրան։
Երկու մոդելներն էլ աշխատում են Apple-ի նոր՝ A8 հիմնական, և M8 երկրորդային պրոցեսորներով։ iPhone 6-ի աշխատանքային ժամանակը խոսելիս կազմում է 14 ժամ, ինչը 40%-ով շատ է iPhone 5s-ի համեմատ։ 3G և LTE ցանցերում նավարկելիս այս ժամանակահատվածը կրճատվում է մինչև 10 ժամի, ինչպես նախորդ մոդելներում է։
iPhone 6 Plus–ի համար նույն ցուցանիշները կազմում են, համապատասխանաբար, 24 ժամ, 14 ժամ և 16 օր։
Նոր iPhone–ների հիմնական խցիկի թողունակությունը չի աճել, այն առաջվա պես կազմում է 8 ՄՊ, բայց ֆոտոսենսորը նորացվել է, բացի այդ, iPhone 6 Plus–ի խցիկն ունի օպտիկական կայունացուցիչ (iPhone 6–ում դա չկա)։ Նոր iPhone–ների դիմային խցիկները նույնպես կատարելագործվել են։ Ընկերությունում հայտնել են, որ նոր սենսորը 81 տոկոսով ավելի շատ լույս է ստանում։ Գերարագ նկարահանման արագությունն iPhone 5s–ի համեմատ կրկնակի աճել է` 120 կադր/վայրկյանից մինչև 240 կադր/վայրկյան։
Նոր iPhone–ներում կա նաև Reachability գործառույթը։ Այն լուծում է սենսորային մեծ էկրանի օգտագործման անհարմարության խնդիրը, երբ հեռավոր անկյուններին հասնելը դժվար է լինում։ «Դեպի տուն» կոճակը կրկնակի սեղմելու դեպքում ինտերֆեյսը կիսով չափ ներքև է իջնում։ Այսպիսով, հեռավոր տարրերի միջև տարածությունը կրկնակի կրճատվում է։
iPhone 6–ն ու iPhone 6 Plus–ը վաճառքի կդրվեն iOS 8–ով, որն Apple–ը ծանուցել է հունիսին։ Սարքերը հասանելի կլինեն մոխրագույն, արծաթագույն և ոսկեգույն երանգներով։ ԱՄՆ–ում 16 ԳԲ հիշողությամբ (օպերատորի հետ երկու տարվա պայմանագրի ստորագրման դեպքում) iPhone 6–ի սուբսիդավորված արժեքը կկազմի 199 դոլարից սկսած։ 64 և 128 ԳԲ կուտակիչներով iPhone 6–ը կարժենա, համապատասխանաբար, 299 և 399 դոլար։
iPhone 6 Plus–ը կվաճառվի $299, $399 և $499–ով, համապատասխանաբար, 16.32.64 ԳԲ–ի դիմաց։
Apple–ը միաժամանակ նվազեցնում է iPhone 5s–ի սուբսիդավորված գինը 199 դոլարից մինչև 99 դոլար, իսկ iPhone 5c–ն անվճար է դարձնում։
Երկու նոր սմարթֆոններն ունեն Apple Pay նոր հնարավորություն։ Վճարումը կկատարվի iTunes–ում։ Apple–ի առաջին գործընկերներն են American Express, Mastercard և Visa վճարային համակարգերը։ -0-