ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2009 թվականին կշարունակի ակտիվ աշխատանքները հանրապետության բնակչության շրջանում, տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ ներկայացնելով ՀԾԿՀ-ի 2009թ. գործունեության ծրագիրը։
««Թեժ գծով» և քաղաքացիների ընդունելության արդյունքում ստացվել է 526 բողոք և հարց։ Հարցերի առավել մանրամասն ուսումնասիրման համար և քննարկումների շրջանակներում անցկացվել է ութ ստուգում», - հինգշաբթի ՀՀ խորհրդարանում տեղեկացրել է Նազարյանը։
Միաժամանակ ՀԾԿՀ-ի նախագահը տեղեկացրել է, որ 2008 թ.-ի հունվարից մինչև սեպտեմբեր հանձնաժողովը ստացել է 144 գրավոր բողոք։
Նազարյանի խոսքերով, Հայաստանի սպառողներին առավել լիարժեք տեղեկացնելու համար «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2009 թ.-ին ծրագրվում է հրատարակել և անվճար տարածել գրքույկներ՝ հանձնաժողովի կողմից կարգավորվող ոլորտներում մատակարարման և օգտագործման կարգի փոփոխությունների մասին։
Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահը, 2009թ.-ին ՀԾԿՀ-ի փորձագետների մասնակցությամբ կկազմակերպվեն հեռուստահաղորդումներ՝ Հայաստանի օրենքներն ու իրավական ակտերը սպառողներին ներկայացնելու համար։
«Սպառողների հետ առավել սերտ կապեր ապահովելու համար հանձնաժողովի նախագահն ու նրա տեղակալը, ՀԾԿՀ-ի անդամները կշարունակեն բնակչության ընդունելությունը», - հավաստել է Նազարյանը։-0-