ՀՀ-ն ձգտում է դառնալ միջազգային հետազոտական կենտրոն. ԲՏԱ նախարարը՝ AMD ընկերության փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության պատվիրակությանը՝ կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբբոնսի գլխավորությամբ։
Ընկերությունն առավել հայտնի է համակարգչի մշակիչների և գրաֆիկական համակարգերի նախագծմամբ, մշակմամբ։
Հայրապետյանը նշեց «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության ներկայության կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական կյանքում և ներկայացրեց պետական աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։
Գիբոնսը բարձր գնահատեց Հայաստանի ձեռքբերումները տեխնոլոգիական և ճարտարագիտական կրթության ոլորտում։
Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Էյ Էմ Դի»-ն նախագծում և մշակում է համակարգիչների համար պրոցեսորներ և գրաֆիկական համակարգեր։