USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

Gyumri Game Conference-ը կանցկացվի հունիսի 15–ին ՀՀ-ի հյուսիսային մայրաքաղաքում

10.06.2025, 16:14
Գյումրու   խաղերի  երկրորդ համաժողովը կանցկացվի հունիսի 15-ին Շիրակում՝ «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» նախաձեռնությամբ
Gyumri Game Conference-ը կանցկացվի հունիսի 15–ին ՀՀ-ի հյուսիսային մայրաքաղաքում
 ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 15-ին Շիրակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) նախաձեռնությամբ կանցկացվի Գյումրիի խաղերի երկրորդ կոնֆերանսը (Gyumri Game Conference)։

«Այս անգամ միջոցառումը կանցկացվի նոր ձևաչափով՝ GGC:Youth Edition խորագրով, որը շարունակում է ամրապնդել ԳՏԿ-ի դերը որպես կարողությունների զարգացման, ստեղծարարության և նորարարության կենտրոն՝ միավորելով խաղային արդյունաբերության մասնագետներին, միջազգային գործընկերներին և նոր սերնդի ստեղծագործողներին»,-նշում են համաժողովի կազմակերպիչները։

Միջոցառման ծրագիրը ներառում է.

Թեմատիկ ելույթներ՝ խաղային արդյունաբերության ոլորտի առաջատարներից;

Մրցույթներ, չելենջներ և ինտերակտիվ կայաններ;

«Gamechangers: Next Level» և «CyberNinja Camp» ծրագրերի եզրափակիչ փուլ;

Թիմային նախագծերի ցուցադրություն՝ տեսաախաղերի ու կիբեռանվտանգության կոմիքսների տեսքով;

Մասնագիտական կողմնորոշման և նեթվորքինգի հնարավորություններ։