USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Yandex–ը Երևանի քաղաքապետարանին կառաջարկի նոր թվային ծառայություններ տրանսպորտի ոլորտում

10.02.2025, 13:33
Yandex Armenia & Georgia–ի ղեկավար Արամ Մխիթարյանն Ավինյանի հետ քննարկել է համատեղ նախագծերն ու նոր հնարավորություններ
Yandex–ը Երևանի քաղաքապետարանին կառաջարկի նոր թվային ծառայություններ տրանսպորտի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հանդիպել ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ՝ քննարկելու քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրերի ընթացքը և նոր հնարավորությունները, հայտնել է Yandex Armenia & Georgia–ի ղեկավար Արամ Մխիթարյանը ։

«Յանդեքս Գո» հավելվածում ու «Յանդեքս» քարտեզներում արդեն իսկ հասանելի են Երևանի 76 երթուղիներից 54-ը, առաջիկայում այն կամբողջացվի, նշել է Մխիթարյանը Facebook–յան իր էջում։

«Ներկայացրել ենք 2025թ. ծրագրերը՝ նշել, որ Yandex Armenia-ն պատրաստ է համայնքին առաջարկել նաև կանգառներում էլեկտրոնային չվացուցակների տեղադրման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման ծառայություն, լուսացույցների թվայնացված տվյալների միջոցով Երևան քաղաքի խցանումների պատկերի ճշգրտում, վերլուծական այլ տվյալներ», – նշել է Մխիթարյանը։

Քաղաքապետ Ավինյանն իր հերթին նշել է, որ Երևանը բաց է գործակցության համար և կարևորում է ցանկացած նախագիծ, որի նպաստում է հարմարավետ ու տեխնոլոգիական Երևանի ստեղծմանը: