USD
366.25
EUR
422.73
RUB
4.4889
GEL
139.83
2026 թ. օգոստոսի 6, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+31

Կիբեռոստիկանությունը հորդորում է զգուշանալ սուպերմարկետների անունից ստեղծված կեղծ էջերից

Այսօր, 16:28
Կիբեռոստիկանությունն ահազանգում է սուպերմարկետների անունից ստեղծված կեղծ էջերի և առցանց խարդախությունների մասին
Կիբեռոստիկանությունը հորդորում է զգուշանալ սուպերմարկետների անունից ստեղծված կեղծ էջերից

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․ /ԱՌԿԱ/. ՆԳՆ կիբեռոստիկանությունն ահազանգում է սուպերմարկետների անունից ստեղծված կեղծ էջերի և առցանց խարդախությունների մասին։

«Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից», - նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ կիբեռոստիկանության՝ կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

ՆԳՆ-ից հորդորում են չանցնել կասկածելի հղումներով, չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը և ստուգել էջի իսկությունը մինչև որևէ գործողություն կատարելը։