USD
362.21
EUR
404.88
RUB
4.2997
GEL
139.47
2026 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում կստեղծվի կիբերլաբորատորիա՝ հանցագործությունների դեմ պայքարելու համար

18.08.2026, 17:07
Հայաստանում մոտ ժամանակներս կիբերլաբորատորիա կստեղծվի, հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը
Հայաստանում կստեղծվի կիբերլաբորատորիա՝ հանցագործությունների դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հայաստանում մոտ ժամանակներս կիբերլաբորատորիա կստեղծվի, հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։

«Սա այն հանգույցը և ենթակառուցվածքը կլինի, որը մեծ հնարավորություններ կտա համացանցային, առհասարակ թվային հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետությունը բարձրացնելու համար», - նշեց Մկրտչյանը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր է նաև միջազգային ոստիկանական համագործակցության տեսանկյունից։

«Մենք հասկանում ենք՝ թվային, համացանցային տիրույթում միշտ չէ, որ հանցագործությունների կատարողը հենց ՀՀ-ն է, կամ պլանավորող, նախատեսողը ՀՀ-ն է լինում: Երրորդ երկրում հնարավոր է պլանավորել հանցագորոծություն, մեկ այլ երկրում՝ իրականացնել», - ասաց նա։

Նրա խոսքով՝ Քրեական ոստիկանությունը պետք է զարգացնի իր կարողությունները թվային ոլորտում՝ ելնելով այն բանից, որ հանցագործությունների շատ տեսակներ ավելի ու ավելի ակտիվորեն են տեղափոխվում առցանց տիրույթ։

«Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք, և այստեղ նույնպես պետք է հանցագործությունները կանխարգելել, բացահայտել», - ընդգծեց Մկրտչյանը։